Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Լ ...

 

 

010.0022.130107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (13 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-1-Ն) 1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությամբ`

«Ինտերնետ շահումով խաղ է համարվում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «շահումով խաղ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով`

«7. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պարզ ընթացակարգով: Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ չեն տարածվում սույն օրենքով սահմանված պահանջները (բացառությամբ անմիջականորեն (խաղասրահների) միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման մասով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի): Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար սահմանված պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման)` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու չափերով:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

13 հունվարի 2007 թվականի

ՀՕ-22-Ն

 

 

pin
ՀՀ 25.12.2006
N ՀՕ-22-Ն օրենք