Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Փ ...

 

 

010.0160.280407

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-176-Ն, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «սահմանել» բառը փոխարինել «մշակել և իրականացնել» բառերով.

2) 9-րդ կետի «ընդունել տեխնիկական» բառերը փոխարինել «մշակել» բառով.

3) 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով`

«10.1) նպաստել հանրային և ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

i

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իէ» ենթակետով`

«իէ) ընդունել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ, կարգեր».

2) 3-րդ կետի «զ» ենթակետի «լիցենզավորման» բառը փոխարինել «թույլտվության տրամադրման» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 21-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «լիցենզիաները» բառը փոխարինել «թույլտվությունները» բառով, իսկ «լիցենզիաներ» բառը` «թույլտվություններ» բառով.

2) 2-րդ մասի «լիցենզիաների» բառը փոխարինել «թույլտվությունների» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

28 ապրիլի 2007 թվականի

ՀՕ-160-Ն

 

 

pin
ՀՀ 09.04.2007
N ՀՕ-160-Ն օրենք