010.0165.030507
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
 
«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 հունիսի 2002 թվականի, ՀՕ-374-Ն) 6-րդ հոդվածի 13-րդ մասը «խորհրդի անդամներ)» բառերից հետո լրացնել «նշանակում է Ընկերության տնօրեն կամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար,» բառերով:
 
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
 
3 մայիսի 2007 թվականի
ՀՕ-165-Ն