ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2007 թվականի դեկտեմբերի 6-ին
 
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչև 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով շահութահարկի գծով ապառքների, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի և սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված տույժերից և տուգանքներից:
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
 
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Ռ. Քոչարյան | 
| 
  2007 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-292-Ն
  |