Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

 

010.0084.210608

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 13.1-րդ հոդվածում`

1) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» բառերը փոխարինել «Փողերի լվացման» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին: Ի լրումն հաղորդման կամ քրեական հետապնդման մարմիններից ստացված հարցման հիման վրա Կենտրոնական բանկի կողմից կարող են ներկայացվել նաև բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմիններին կարող են տրամադրվել բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:

 

21 հունիսի 2008 թվականի

ՀՕ-84-Ն

 

 

pin
ՀՀ 26.05.2008
N ՀՕ-84-Ն օրենք