Սեղմել Esc փակելու համար:
«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐ ...

 

 

010.0042.250513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին

 

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «ազգային մարմնի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

«10.1) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետը.»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:

2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց կողմից առևտրային նպատակներով կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթարկել ստուգաչափման:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

25 մայիսի 2013 թվականի

ՀՕ-42-Ն

 

 

pin
ՀՀ 30.04.2013
N ՀՕ-42-Ն օրենք