ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2014 թ. N 265-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել`
1) Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեն`
ա) եկամուտների գծով` 71,870,838.3 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով` 72,120,838.3 հազ. դրամ,
գ) դեֆիցիտը (պակասուրդը) 250,000.0 հազ. դրամ.
2) Երևանի 2015 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտները` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2015 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2015 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.
5) Երևանի 2015 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի.
6) Երևանի 2015 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2015 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.
8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը` ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)` համաձայն N 7 հավելվածի:
2. Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի (պատվիրակված լիազորություններ)» իրականացման համար հատկացնել 3,833,107.3 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը` ըստ ստացող կազմակերպությունների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն որոշումն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին,
մինչդեռ այն հրապարակվել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին`
որոշումն ընդունելուց երեք օր առաջ, այս իսկ պատճառով
հնարավոր չէ ճիշտ նշել որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը:
ԻՐՏԵԿ - որոշումը փոփոխվել է, որը հնարավոր չէ ինկորպորացնել
10.02.15 թիվ 1-Ն, 30.04.15 թիվ 323-Ն, 23.12.15 թիվ 436-Ն
որոշումներ