Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱ ...

 

 

010.0213.211216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 6-ին

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.3-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 13.3. ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

 

Կենտրոնական բանկը կարող է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102.1 հոդվածի համաձայն և դրանով սահմանված նպատակներով օտարերկրյա պետության արժեթղթերի շուկայի կարգավորման և (կամ) վերահսկողության ոլորտում իրավասու պետական մարմինների հետ տեղեկատվության փոխանակման շրջանակներում այդ մարմիններին տրամադրել բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

21 դեկտեմբերի 2016 թվականի

ՀՕ-213-Ն

 

 

pin
ՀՀ 06.12.2016
N ՀՕ-213-Ն օրենք