ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2018 թվականի N 1429-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԵՄ-Ն ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ` ՀԱՏԿԱՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում` հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ