Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ...

 

 

040.1282.190906

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» սեպտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1282-Ն

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդ և Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողով:

2. Հաստատել`

ա) Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կանոնադրությունը և խորհրդի կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

բ) Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի կանոնադրությունը և հանձնաժողովի կազմը` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

3. Սահմանել, որ Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կազմում ընդգրկվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ընտրման չափորոշիչներն են նրանց ներկայացրած կազմակերպության փորձը և կանոնադրական նպատակները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտերի հիման վրա հաստատել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անհատական կազմը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը և նախաբանը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

(որոշումը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1282-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

2. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Խորհրդի նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների իրականացման ընթացքի քննարկումը և գնահատումը.

բ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացի վերաբերյալ քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների դիրքորոշումների քննարկման, ինչպես նաև պետական մարմինների հետ վերջիններիս երկխոսության ապահովումը:

(4-րդ կետը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

5. Խորհրդի խնդիրներն են`

ա) Եվրոպական միության ինտեգրման գործընթացի հետ կապված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների միջև փոխհարաբերությունների համակարգմանը և դիրքորոշումների քննարկման արդյունավետ մեխանիզմի ստեղծմանն աջակցելը.

բ) ինտեգրման գործընթացի և Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների իրականացման մասին տեղեկատվության` հասարակությանը տրամադրման ապահովումը.

գ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցության ապահովումը:

(5-րդ կետը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Հերթական նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ:

7. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անմիջականորեն:

Եթե խորհրդի անդամը չի կարող տվյալ նիստին մասնակցել անմիջականորեն, ապա դա կարող է անել հեռակա կարգով:

9. Խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են` հաշվի առնելով նիստին ներկա չգտնվող խորհրդի անդամների քվեարկության արդյունքները:

10. Խորհրդի նախագահի բացակայության կամ նրա հանձնարարության դեպքում խորհրդի նիստը վարում է նրա կողմից լիազորված խորհրդի անդամը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Խորհրդի նիստի օրակարգն առաքվում է խորհրդի անդամներին և հրավիրված անձանց` գումարվող խորհրդի նիստից առնվազն 10 աշխատանքային օր (արտահերթ նիստի դեպքում` 3 աշխատանքային օր) առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է խորհրդի նիստից առնվազն 20 աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնելու առաջարկություն` օրակարգում ներառելու համար:

12. Խորհրդի անդամի` օրակարգի վերաբերյալ առաջարկությունն ընդգրկվում է նիստի օրակարգում` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ:

13. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ: Հերթական նիստում լսվում են նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցումները:

14. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է նիստը վարողի կողմից:

15. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

16. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

17. Խորհրդի նախագահը`

ա) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահին առնվազն տարեկան երկու անգամ զեկուցում է խորհրդի կողմից կատարված աշխատանքների մասին:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ

 

18. Խորհրդի անդամներն ընդգրկվում են խորհրդի կազմում` մշտական և ռոտացիոն կարգով:

19. Խորհրդի մշտական անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը, և նրա փոխարեն խորհրդի կազմում ընդգրկվում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

20. Խորհրդի մշտական անդամները պարտավոր են անմիջականորեն կամ հեռակա կարգով մասնակցել խորհրդի նիստերին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում` դրա մասին գրավոր տեղյակ պահել քարտուղարությանը:

21. Խորհրդի ռոտացիոն անդամների անհատական կազմը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը:

22. Ռոտացիոն անդամները գործում են նվազագույնը մեկ տարի ժամկետով:

23. Ռոտացիան կատարվում է նվազագույնը տարեկան մեկ անգամ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի (ներկայացուցիչների) կողմից ներկայացված առաջարկության (առաջարկությունների) հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

24. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրման չափորոշիչներն են` կազմակերպության փորձը և կանոնադրական նպատակները:

25. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Խորհրդի քարտուղարությունը համատեղ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:

(26-րդ կետը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

27. Խորհրդի քարտուղարությունը`

ա) նախապատրաստում է խորհրդի նիստերն ու օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

բ) արձանագրում է խորհրդի նիստերը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1282-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Հայաստանի Հանրապետության վարչապետ          - խորհրդի նախագահ

 

    Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,      - անդամ

Հայաստանի Հանրապետության տարածքային

կառավարման նախարար

 

    Հայաստանի Հանրապետության Ազգային           - անդամ (համաձայնությամբ)

ժողովի փոխնախագահ

 

    Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի       - անդամ

նախարար

 

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների        - անդամ

նախարար

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության  - անդամ

նախարար

 

    Հայաստանի Հանրապետության արտաքին           - անդամ

գործերի նախարար

 

    Հայաստանի Հանրապետության կառավարության     - անդամ

աշխատակազմի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության  - անդամ

նախարար

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության  - անդամ

նախարար

 

    Հայաստանի Հանրապետության                   - անդամ

գյուղատնտեսության նախարար

 

    Հայաստանի Հանրապետության աշխատանքի և       - անդամ

սոցիալական հարցերի նախարար

 

    Հայաստանի Հանրապետության Նախագահի          - անդամ

տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական

 

    Հայաստանի Հանրապետության կառավարությանն    - անդամ

առընթեր պետական եկամուտների կոմիտեի

նախագահ

 

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական       - անդամ (համաձայնությամբ)

բանկի նախագահ

 

    Հայաստանի Հանրապետության հանրային          - անդամ (համաձայնությամբ)

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ

 

Մրցակցության պաշտպանության

    հանձնաժողովի նախագահ                       - անդամ (համաձայնությամբ)

 

    Հայաստանի Հանրապետության ազգային           - անդամ (համաձայնությամբ)

վիճակագրական ծառայության նախագահ

 

    Հայաստանի Հանրապետության վարչապետի         - անդամ

խորհրդական

 

    Հայաստանի Հանրապետության Նախագահի          - անդամ

օգնական

 

    Քաղաքացիական հասարակության                 - անդամ (համաձայնությամբ)

(հասարակական կազմակերպությունների)

ինը ներկայացուցիչ

 

(2-րդ հավելվածը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն, 03.12.09 թիվ 1391-Ն, 24.03.2022 թիվ 357-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1282-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների կազմակերպման և համակարգման նպատակով:

(1-ին կետը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

2. Հանձնաժողովի գործունեությունը դադարում Է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի նպատակն է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացի իրականացման քաղաքականության և ռազմավարության ուղղությունների մշակումը:

5. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) աջակցելը`

ա) Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը,

բ) Եվրոպական միության ինտեգրմանն առնչվող որոշումների ընդունմանը,

գ) Եվրոպական միության ինտեգրման գործընթացում ներգրավված պետական մարմինների միջև համագործակցության խթանմանը,

դ) Եվրոպական միության ինտեգրման գործընթացի շրջանակներում պետական մարմինների աշխատանքների համակարգմանը.

2) ապահովելը`

ա) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման հետ կապված ռազմավարական որոշումների քննարկումը և առաջարկություններ ներկայացնելը,

բ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացի մասին տեղեկատվության` հասարակությանը տրամադրումը.

գ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման ազգային խորհրդին համապատասխան տեղեկատվության տրամադրումը:

(5-րդ կետը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Հերթական նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

7. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Հանձնաժողովի անդամները նիստերին մասնակցում են անմիջականորեն:

Եթե հանձնաժողովի անդամը չի կարող տվյալ նիստին մասնակցել անմիջականորեն, ապա դա կարող է անել հեռակա կարգով:

9. Հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են` հաշվի առնելով նիստին ներկա չգտնվող հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքները:

10. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա հանձնարարության դեպքում հանձնաժողովի նիստը վարում է նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

(10-րդ կետը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

11. Հանձնաժողովի նիստի օրակարգն առաքվում է հանձնաժողովի անդամներին և հրավիրված անձանց` գումարվող նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավասու է նիստից առնվազն 10 աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնելու առաջարկություն` օրակարգում ներառելու համար:

(11-րդ կետը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

12. Հանձնաժողովի անդամի` օրակարգի վերաբերյալ առաջարկությունն ընդգրկվում է նիստի օրակարգում` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ:

13. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ: Հերթական նիստում լսվում են նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցումները:

14. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է նիստը վարողի կողմից:

15. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

16. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է ստեղծել աշխատանքային խումբ, որի աշխատանքային կանոնակարգը սահմանելու է հանձնաժողովը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

18. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահին առնվազն տարեկան երկու անգամ զեկուցում է հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

19. Հանձնաժողովի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է հանձնաժողովին անդամակցությունը, և նրա փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

20. Հանձնաժողովի այն անդամը, որը համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Հանձնաժողովի քարտուղարությունը համատեղ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:

(21-րդ կետը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

22. Հանձնաժողովի քարտուղարությունը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերն ու օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին.

բ) արձանագրում է հանձնաժողովի նիստերը:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1282-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հայաստանի Հանրապետության վարչապետ          - հանձնաժողովի նախագահ

 

    Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,      - անդամ

Հայաստանի Հանրապետության տարածքային

կառավարման նախարար

 

    Հայաստանի Հանրապետության Ազգային           - անդամ (համաձայնությամբ)

ժողովի փոխնախագահ

 

    Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի       - անդամ

նախարար

 

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների        - անդամ

նախարար

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության  - անդամ

նախարար

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  - անդամ

նախարար

 

    Հայաստանի Հանրապետության կառավարության     - անդամ

աշխատակազմի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության  - անդամ

նախարար

 

    Հայաստանի Հանրապետության                   - անդամ

գյուղատնտեսության նախարար

 

    Հայաստանի Հանրապետության աշխատանքի և       - անդամ

սոցիալական հարցերի նախարար

 

    Հայաստանի Հանրապետության կրթության         - անդամ

և գիտության նախարար

 

    Հայաստանի Հանրապետության Նախագահի          - անդամ

տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական

 

    Հայաստանի Հանրապետության վարչապետի         - անդամ

խորհրդական

 

    Հայաստանի Հանրապետության Նախագահի          - անդամ

օգնական

 

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիական      - անդամ (համաձայնությամբ)

ծառայության խորհրդի նախագահ

 

(4-րդ հավելվածը փոփ. 02.07.09 թիվ 795-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2006
N 1282-Ն
Որոշում