Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ...

 

29.03.2024 -

 

040.1390.031207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2007 թվականի N 1390-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

(վերնագիրը փոփ. 04.06.15 թիվ 578-Ն, փոփ. 26.04.18 թիվ 505-Ն, 23.06.22 թիվ 933-Ն որոշումներ)

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.06.2022 թիվ 933-Ն որոշում)

2. Հաստատել`

i

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 26.04.18 թիվ 505-Ն որոշում)

2) եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (սահմանված կարգով հաստատված, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ` համաձայն N 4 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 29.11.12 թիվ 1522-Ն, 19.12.13 թիվ 1518-Ն, 26.04.18 թիվ 505-Ն որոշումներ)

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 04.06.15 թիվ 578-Ն որոշում)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 26.04.18 թիվ 505-Ն, 23.06.2022 թիվ 933-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 23-ի

N 1390-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմող անձը (այսուհետ` դիմումատու) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անձամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` օրինական ներկայացուցչի միջոցով, սույն որոշմամբ սահմանված փաստաթղթերը ներկայացնում է`

1) Հայաստանի Հանրապետությունում` Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որը հանդիսանում է քաղաքացիություն ձեռք բերելու կամ դադարեցնելու գործերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին (այսուհետ` ծառայություն).

2) օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ), բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքերի, որոնք ընդունվում են ծառայությունում:

(2-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն, 14.03.2024 թիվ 385-Ն որոշումներ)

i

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումատուն ներկայացնում է`

1) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար` սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկի (այսուհետ` ցանկ) 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն, և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 12-13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը.

2) օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված`

ա. մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվելու և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար` ցանկի 1-ին կետի 1-6-րդ, 12-13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը,

բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող ունենալու հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար` ցանկի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն, և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 7-րդ, 13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը հավաստող փաստաթուղթը` լիազոր մարմնում նշված տեղեկատվության բացակայության դեպքում.

3) օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված` դիմումատուի ծնողների կամ նրանցից մեկի նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու և օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար` ցանկի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն, և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 13-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը: Սույն ենթակետով նախատեսված դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև ծնողի` նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու, ինչպես նաև վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը հավաստող փաստաթղթեր` լիազոր մարմնում նշված տեղեկատվության բացակայության դեպքում.

4) օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված` 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս եկած անձի կողմից կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար` ցանկի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն, և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 13-րդ կետով սահմանված փաստաթղթերը.

5) օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար` Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձը ներկայացնում է ցանկի 1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 11-րդ և 13-րդ կետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն, և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձը ներկայացնում է նույն ցանկի 1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն, և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 10-րդ և 13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը.

6) օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձի կամ անգործունակ անձի, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար` ցանկի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, 5-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե առկա է ամուսնություն, և դիմումատուն կրում է ամուսնու ազգանունը, 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը, 13-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը: Սույն ենթակետի հիմքով անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը խնամակալի միջոցով ներկայացվելու դեպքում դիմումին կցվում է նաև խնամակալությունը հաստատող փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը:

(3-րդ կետը փոփ. 14.03.2024 թիվ 385-Ն որոշում)

i

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները:

(4-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

i

5. Ցանկի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը հաստատվում են դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

(5-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

i

6. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերում փաստաթղթերը ներկայացնելիս դիմումատուն լրացնում է դիմում-հարցաթերթ` համաձայն N 1 ձևի: Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1040-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու նպատակով դիմում-հարցաթերթը դիմումատուն լրացնում է անձամբ` ծառայությունում կամ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում:

(6-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

7. Դիմում-հարցաթերթը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների: Դիմում-հարցաթերթը ստորագրում են դիմումատուն և դիմումն ընդունող պաշտոնատար անձը:

i

8. Ծառայությունը կամ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի 2-րդ, 4-12-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է դիմումատուին:

(8-րդ կետը փոփ. 14.03.2024 թիվ 385-Ն որոշում)

i

9. Փաստաթղթերը ծառայություն ներկայացնելու դեպքում, եթե ապահովված է դրանց ամբողջականությունը, ծառայությունը մուտքագրում է դիմումը, դիմումատուի համար էլեկտրոնային շտեմարանի միջոցով ձևավորում և նրան է տրամադրում անհատական ծածկագիր, որը հնարավորություն է տալիս վերջինիս հետևել իր դիմումի ընթացքին: Փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում ծառայությունում քաղաքացիություն ստանալու դիմումին ընթացք չի տրվում, այլ դիմումատուին գրավոր պարզաբանվում է փաստաթղթերը համալրելու և կրկին դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին:

10. Փաստաթղթերը դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնելու դեպքում, եթե ապահովված է դրանց ամբողջականությունը, ապա դիմումատուին տրամադրվում է ստացական, որը հավաստում է դիմումը մուտքագրելու հանգամանքը: Եթե դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմումն ընդունվում է, և դիմումատուին առաջարկվում է 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը: Այս դեպքում ստացականը տրամադրվում է փաստաթղթերը համալրելու օրը, որն էլ համարվում է դիմումի ընդունման օր:

11. Սույն կարգի 3-րդ կետի 2-4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը, իսկ փաստաթղթերը ծառայություն ներկայացնելիս կարգի 3-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված դեպքում` ծառայությունը, դրանք ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, անձի համար նշանակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման օր:

12. Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերն ստանալուց հետո, իսկ սույն կարգի 3-րդ կետի 1-4-րդ ենթակետերում նշված դեպքերում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության սահմանված կարգով ստուգման դրական արդյունքի դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը և դրանց վերաբերյալ եզրակացությունն ուղարկում է Արտաքին գործերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

13. Նախարարությունը փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է ծառայություն: Ծառայությունը նախարարությունից փաստաթղթերը ստանալուց և մուտքագրելուց հետո դիմումատուի համար էլեկտրոնային շտեմարանի միջոցով ձևավորում և դիմում-հարցաթերթում նրա կողմից լրացված էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում անհատական ծածկագիր, որը հնարավորություն է տալիս վերջինիս հետևել իր դիմումի ընթացքին:

i

14. Ծառայությունը դիմումը մուտքագրելուց, իսկ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերում` նախարարությունից ուղարկված փաստաթղթերը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Ազգային անվտանգության ծառայություն` կցելով իր կողմից Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով իրականացված ստուգումների արդյունքում դիմումատուի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները:

(14-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

15. Ազգային անվտանգության ծառայությունը փաստաթղթերը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ծառայություն է ներկայացնում իր եզրակացությունը: Լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության դեպքերում Ազգային անվտանգության ծառայությունը եզրակացությունը ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել ևս 10 աշխատանքային օրով:

i

16. Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո ծառայությունը կազմում է առանձին եզրակացություն, որում ամփոփվում են նախարարության և Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունները: ծառայություն եզրակացությունը հաստատվում է ծառայության իրավասու ստորաբաժանման պետի (տեղակալի) կողմից:

(16-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն, 14.03.2024 թիվ 385-Ն որոշումներ)

17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի կապակցությամբ կազմված դրական եզրակացությունները ծառայությունը 25 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկությամբ ուղարկում է Հայաստանի Հանրապետության նախագահին` կցելով Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

18. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի վերաբերյալ կազմված բացասական եզրակացությունները ծառայությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով:

19. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը եզրակացությունները քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ և ուղարկվում ծառայություն:

20. Ծառայությունը սույն կարգի 19-րդ կետով սահմանված եզրակացություններն ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնում է քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիության շնորհումը մերժելու մասին առաջարկություն` կցելով Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

21. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու մասին հրամանագրերը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմն ուղարկում է նախարարություն և ծառայություն:

i

22. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը ստանալուց հետո ծառայությունը, իսկ նախարարությունը` դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմումատուին:

(22-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարելու դեպքում` դիմումատուն գրավոր ծանուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին ծանուցման մեջ նշվում է երդման արարողությանը մասնակցելու և անձնագիր ստանալու համար ծառայություն կամ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու անհրաժեշտության մասին:

24. Սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերով նախատեսված գրավոր ծանուցումներն ուղարկվում են այն դեպքում, երբ դիմումատուն դիմում-հարցաթերթում չի լրացրել իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բջջային հեռախոսահամար: Դիմում-հարցաթերթում բջջային հեռախոսահամար և (կամ) էլեկտրոնային փոստի հասցե լրացված լինելու և ծանուցումներն այդ հասցեով ստանալու վերաբերյալ դիմումատուի համաձայնության առկայության դեպքում ծանուցումներն ուղարկվում են բջջային հեռախոսին և (կամ) դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, որից հետո դիմումատուն համարվում է պատշաճ ծանուցված: Այս դեպքում` երդման արարողությանը մասնակցելու և անձնագիր ստանալու համար ծառայություն կամ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու անհրաժեշտության մասին նշվում է էլեկտրոնային փոստի հասցեին և (կամ) բջջային հեռախոսահամարին ուղարկվող հաղորդագրության մեջ:

i

25. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանում է ծառայությունում կամ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում` երդման արարողակարգին մասնակցելու և անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելու դեպքում` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

(25-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

26. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումատուն ծառայություն կամ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Փաստաթղթերը ներկայացնելիս լրացվում է դիմում-հարցաթերթ` համաձայն N 2 ձևի:

i

27. Սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ցանկի 2-րդ կետի 3-րդ, 5-րդ և 6-7-րդ, 9-10-րդ ենթակետերով սահմանված, ինչպես նաև ցանկի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները:

(27-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

28. Ծառայությունը կամ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, ցանկի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-7-րդ, 9-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է դիմումատուին:

i

29. Փաստաթղթերը ծառայություն ներկայացնելու դեպքում, եթե ապահովված է դրանց ամբողջականությունը, ապա ծառայությունը մուտքագրում է դիմումը, դիմումատուի համար էլեկտրոնային շտեմարանի միջոցով ձևավորում և նրան է տրամադրում անհատական ծածկագիր, որը հնարավորություն է տալիս վերջինիս հետևել իր դիմումի ընթացքին: Փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում ծառայությունում քաղաքացիություն ստանալու դիմումին ընթացք չի տրվում, այլ դիմումատուին գրավոր պարզաբանվում է փաստաթղթերը համալրելու և կրկին դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին:

(29-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

30. Փաստաթղթերը դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնելու դեպքում, եթե ապահովված է դրանց ամբողջականությունը, ապա դիմումատուին տրամադրվում է ստացական, որը հավաստում է դիմումը մուտքագրելու հանգամանքը: Եթե դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմումը մուտքագրվում է, և դիմումատուին առաջարկվում է 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը: Այս դեպքում ստացականը տրամադրվում է փաստաթղթերը համալրելու օրը, որն էլ համարվում է դիմումի ընդունման օր:

31. Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք իր եզրակացությամբ ուղարկում է նախարարություն: Նախարարությունը փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է ծառայություն: Ծառայությունը նախարարությունից փաստաթղթերը ստանալուց և մուտքագրելուց հետո դիմումատուի համար էլեկտրոնային շտեմարանի միջոցով ձևավորում և դիմում-հարցաթերթում նրա կողմից լրացված էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում անհատական ծածկագիր, որը հնարավորություն է տալիս վերջինիս հետևել իր դիմումի ընթացքին:

i

32. Ծառայությունը դիմումը մուտքագրելուց, իսկ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դեպքերում` նախարարությունից ուղարկված փաստաթղթերը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուի`

1) պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորությունների վերաբերյալ հարցում է կատարում Պետական եկամուտների կոմիտե և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից անձի` պետության հանդեպ չկատարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունների ստացման նպատակով հարցումը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող տեղեկությունները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով` ՎԵԲ ծառայության միջոցով, որի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը.

2) «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորությունների վերաբերյալ հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն.

3) անձի նկատմամբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճռի կամ վճռի առկայությունը պարզելու նպատակով հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ: Անձի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ առկա լինելու մասին Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից տեղեկություն ստանալու դեպքում ծառայությունը եռօրյա ժամկետում դրա կատարման ընթացքի վերաբերյալ հարցում է կատարում Քրեակատարողական ծառայություն և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին հակասելու հանգամանքը պարզելու և եզրակացություն ստանալու նպատակով հարցում է կատարում Ազգային անվտանգության ծառայություն` կցելով իր կողմից Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով իրականացված ստուգումների արդյունքում դիմումատուի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները:

(32-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

33. Սույն կարգի 32-րդ կետով նախատեսված հարցումներն ուղարկելու հետ միաժամանակ ուղարկվում են նաև անձի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրում առկա այն տվյալները, որոնք նախկինում ենթարկվել են փոփոխության:

34. Սույն կարգի 32-րդ կետում նշված մարմինները հարցումներին պատասխանում են 5 աշխատանքային օրվա, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության դեպքերում Ազգային անվտանգության ծառայությունը եզրակացություն ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել մինչև 10 աշխատանքային օրով:

i

35. Սույն կարգի 32-րդ կետում նշված մարմիններից հարցումների պատասխանները և Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունը ստանալուց հետո ծառայությունը կազմում է ամփոփ եզրակացություն, որը հաստատվում է ծառայության իրավասու ստորաբաժանման պետի (տեղակալի) կողմից: Սույն կարգի 32-րդ կետում նշված մարմիններից դիմումատուի` պետության հանդեպ պարտավորություն ունենալու վերաբերյալ պատասխան ստանալու դեպքում ծառայությունն այդ մասին 7 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է ուղարկում դիմումատուին` 20 աշխատանքային օրվա ընթացքում պարտավորությունը մարելու և անձամբ կամ լիազորված անձի միջոցով համապատասխան հավաստում ծառայություն ներկայացնելու համար: Հավաստումը ստանալուց հետո ծառայությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին հարցում է ուղարկում սույն կարգի 32-րդ կետով սահմանված` անձի պետության հանդեպ պարտավորություն ունենալու վերաբերյալ փաստաթուղթ տրամադրած մարմին, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում նշված փաստաթղթի իսկությունը հաստատող կամ հերքող պատասխանն ուղարկում է ծառայություն: Սույն կետում նշված ժամկետները լրանալուց հետո սույն կետով նախատեսված եզրակացությունը ծառայությունը կազմում է տվյալ պահին առկա փաստաթղթերի հիման վրա: Դիմում-հարցաթերթում էլեկտրոնային փոստի հասցե լրացված լինելու և ծանուցումներն այդ հասցեով ստանալու վերաբերյալ դիմումատուի համաձայնության առկայության դեպքում սույն կետում նշված ծանուցումներն ուղարկվում են դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, որից հետո դիմումատուն համարվում է պատշաճ ծանուցված:

(35-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն, 14.03.2024 թիվ 385-Ն որոշումներ)

36. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի կապակցությամբ կազմված դրական եզրակացությունները ծառայությունը 30 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկությամբ ուղարկում է Հայաստանի Հանրապետության նախագահին` կցելով Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

37. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ կազմված բացասական եզրակացությունները ծառայությունը 15 աշխատանքային օրում ուղարկում է Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որը սույն կարգի 19-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում քննարկում է դրանք և ամփոփ եզրակացություններն ուղարկում ծառայություն:

38. Ծառայությունը սույն կարգի 37-րդ կետով սահմանված եզրակացությունները Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացնում սույն կարգի 20-րդ կետով սահմանված ընթացակարգով:

39. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները բավարարելու կամ մերժելու մասին հրամանագրերը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմն ուղարկում է նախարարություն և ծառայություն:

i

40. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը մերժելու կամ բավարարելու դեպքում նախագահի հրամանագիրը ստանալուց հետո ծառայությունը, իսկ նախարարությունը` դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմումատուին: Սույն կետով նշված գրավոր ծանուցումներն ուղարկվում են այն դեպքում, երբ դիմումատուն դիմում-հարցաթերթում չի լրացրել իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բջջային հեռախոսահամար: Դիմում-հարցաթերթում բջջային հեռախոսահամար և (կամ) էլեկտրոնային փոստի հասցե լրացված լինելու և ծանուցումներն այդ հասցեով ստանալու վերաբերյալ դիմումատուի համաձայնության առկայության դեպքում ծանուցումներն ուղարկվում են բջջային հեռախոսին և (կամ) դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, որից հետո դիմումատուն համարվում է պատշաճ ծանուցված:

(40-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

41. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը բավարարելու դեպքում, եթե դիմումատուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացրել է օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված` տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք), ապա ծանուցման մեջ նշում է կատարվում հրամանագիրն ուժի մեջ մտնելու համար օտարերկրյա պետության կողմից տրված անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված` տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին: Սույն կետում նշված դեպքերում` օտարերկրյա պետության կողմից տրված անձնագրում կամ օրենքով սահմանված կարգով վավերացված` տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթղթում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձի անհատական տվյալներում փոփոխությունների առկայության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ:

i

42. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը բավարարելու դեպքում ծառայությունը կամ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը դիմումատուի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող տեղեկանք: Ընդ որում`

1) եթե դիմումատուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացրել է օտարերկրյա պետության անձնագիր, ապա նրա քաղաքացիությունը համարվում է դադարեցված ծանուցման պահից, և նրան տրամադրվում է տեղեկանք` համաձայն N 3 ձևի.

2) եթե դիմումատուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացրել է օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված` տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք), ապա նրան տրամադրվում է տեղեկանք` համաձայն N 4 ձևի, որում նշում է կատարվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված` տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացվելու պահից: Օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը ներկայացնելուց հետո դիմումատուին տրամադրվում է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը կամ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը զինվորական հաշվառման վերցված դիմումատուի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը` դիմումատուին զինվորական հաշվառումից հանելու նպատակով:

(42-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

43. Դիմումատուի կողմից սույն որոշման 42-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնելու դեպքում, քաղաքացիությունը դադարեցված համարելու վերաբերյալ N 3 ձևի տեղեկանքը տրամադրելու հետ միաժամանակ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը նախարարության միջոցով 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ծառայությունը` բնակչության պետական ռեգիստրում համապատասխան նշում կատարելու և դիմումատուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթն անվավեր ճանաչելու համար, կցելով նաև օտարերկրյա պետության անձնագրի կամ քաղաքացիություն ստանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի օրենքով սահմանված կարգով կատարված թարգմանությունը: Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը դիմողի ցանկությամբ տեղեկանքը կարող է տրամադրել անգլերեն կամ նստավայր պետության պաշտոնական լեզվով:

44. Երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ծնողը (օրինական ներկայացուցիչը) ծառայություն կամ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Փաստաթղթերը ներկայացնելիս լրացվում է դիմում-հարցաթերթ` համաձայն N 5 ձևի:

i

45. Սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 3-րդ կետի 3-րդ, 5-7-րդ, 9-10-րդ ենթակետերով սահմանված, ինչպես նաև ցանկի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող փաստաթղթերը օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները:

(45-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

i

46. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անձամբ ծառայությունում կամ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում տալիս է իր գրավոր համաձայնությունը: Երեխայի անձամբ ներկայանալու անհնարինության դեպքում դիմումատուն ներկայացնում է երեխայի` օրենքով սահմանված կարգով վավերացված համաձայնությունը:

(46-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

47. Երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը ծառայություն մուտքագրվում, իսկ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված լինելու դեպքում ծառայություն է ուղարկվում սույն կարգի 28-31-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում:

48. Ծառայությունը դիմումը մուտքագրելուց, իսկ դիմումը դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված լինելու դեպքում նախարարությունից ուղարկված փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տասնչորսից մինչև տասնութ տարեկան քաղաքացիների` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորությունների վերաբերյալ հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որը հարցմանը պատասխանում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:

49. Սույն կարգի 48-րդ կետով նախատեսված հարցումներն ուղարկելու հետ միաժամանակ ուղարկվում են նաև անձի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրում առկա այն տվյալները, որոնք նախկինում ենթարկվել են փոփոխության:

i

50. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հարցման պատասխանը ստանալուց հետո ծառայությունը կազմում է ամփոփ եզրակացություն, որը հաստատվում է ծառայության իրավասու ստորաբաժանման պետի (տեղակալի) կողմից:

(50-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն, 14.03.2024 թիվ 385-Ն որոշումներ)

51. Երեխայի քաղաքացիություն դադարեցնելու վերաբերյալ դիմումի քննարկման հետագա ընթացակարգերի նկատմամբ տարածվում են սույն կարգի 36-43-րդ կետերի պահանջները:

52. Մինչև նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը` այդ հրամանագրին առնչվող փաստաթղթերում կատարված որևէ փոփոխության դեպքում նախարարությունը, ծառայությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը դրա մասին անմիջապես գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահին:

53. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

54. Սույն կարգով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկությունները (դիմումները ծառայություն մուտքագրվելու, դիմումների վերաբերյալ եզրակացությունները Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության նախագահին ուղարկվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու (դադարեցնելու) դիմումը բավարարելու կամ մերժելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը ստացվելու) ծառայությունը դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին և (կամ) բջջային հեռախոսահամարին` SMS (էսէմէս) հաղորդագրությամբ ուղարկում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

55. Դիմումատուն դիմումի ընթացքի վերաբերյալ կարող է տեղեկանալ նաև ծառայություն պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով` մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը:

(1-ին հավելվածը խմբ. 23.06.2022 թիվ 933-Ն, 14.03.2024 թիվ 385-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 23-ի

N 1390-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) դիմում-հարցաթերթ.

2) օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

4) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.

6) ամուսնու անձնագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը.

7) իր զավակի ծննդյան վկայականը և դրա պատճենը և զավակի կամ ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ.

8) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`

ա. սույն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,

գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.

9) սույն կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև սույն կետի 2-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող փաստաթղթերը.

10) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը.

11) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

12) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը կամ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.

13) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

(1-ին կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն, 14.03.2024 թիվ 385-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) դիմում-հարցաթերթ.

2) վավեր անձնագիր և դրա պատճենը.

3) ծննդյան վկայականը և դրա պատճենը,

4) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.

6) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.

7) զինվորական գրքույկը (զինապարտ քաղաքացիների համար).

8) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.

9) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիր և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը.

10) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը:

i

3. Երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) դիմում-հարցաթերթ.

2) երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիրը և դրա պատճենը.

3) դիմող ծնողի վավեր անձնագիրը և դրա պատճենը.

3.1) ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ` լիազոր մարմնում նշված տեղեկատվության բացակայության դեպքում.

4) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

5) ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ փաստաթուղթ և դրա պատճենը.

6) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.

7) մյուս ծնողի համաձայնությունը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե ծնողներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ընդ որում, ծնողի կողմից համաձայնությունը ծառայությունում կամ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկում անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում է համաձայնության` օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը.

8) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.

9) երեխայի` այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիրը.

10) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե երեխան չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը.

11) տասնչորսից մինչև տասնութ տարեկան երեխայի գրավոր համաձայնությունը:

(3-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1166-Ն, 14.03.2024 թիվ 385-Ն որոշումներ)

i

4. Այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ:

(4-րդ կետը լրաց. 13.07.2023 թիվ 1166-Ն որոշում)

 

Ձև N 1

 

i

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու

 

.________________.

|                |

|    Գունավոր    |

|    լուսանկար   |

|    3.5x4.5սմ   |

|                |

|                |

|                |

.________________.

 

Խնդրում եմ ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ներկայացվող դիմում-հարցաթերթը և պահանջվող փաստաթղթերը:

 

Իմ վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`

1. Անուն _____________________________________________

2. Ազգանուն _________________________________________

3. Հայրանուն _________________________________________

4. Ծննդյան ամսաթիվ __________________ (օր, ամիս, տարի)

5. Ծննդյան վայր _________________ (երկիր) 6. Ազգություն______________

7. Առկա են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հետևյալ հիմքերը`

[] ազգությամբ հայ եմ

[] Օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես բնակվել եմ Հայաստանի Հանրապետությունում

[] վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերով բնակվել եմ Հայաստանի Հանրապետությունում

[] ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող

[] 1995 թ. հունվարի 1-ից հետո իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից

[] Հայաստանի Հանրապետությունում ունեմ փախստականի կարգավիճակ

[] հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձ

[] ծնողներս (կամ նրանցից մեկը) նախկինում ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել եմ Հայաստանի Հանրապետությունում

8. Ունեմ հետևյալ երկրի քաղաքացիություն ______________________________

(եթե ունեք մեկից ավելի պետությունների _______________________________

քաղաքացիություն, ապա նշել բոլորը)

9. Առնչությունը զինվորական ծառայության հետ____________________________

/այո կամ ոչ, եթե այո, ապա

նշել զինվորական կոչումը/

10. Իմ մերձավոր ազգականներն են (հայր, մայր, ամուսին, երեխա)

 

._____________________________________________________________________.

|Ազգակցական|Անունը,   |Ծննդյան օրը,|Ազգությունը|Քաղաքացիությունը      |

|կապը      |ազգանունը,|ամիսը, տարին|           |                      |

|          |հայրանունը|            |           |                      |

|__________|__________|____________|___________|______________________|

|__________|__________|____________|___________|______________________|

|__________|__________|____________|___________|______________________|

|__________|__________|____________|___________|______________________|

|__________|__________|____________|___________|______________________|

._____________________________________________________________________.

11. Բնակության վայրի հասցեն`

Հայաստանի Հանրապետությունում _______________________________

օտարերկրյա պետությունում ___________________________________

12. Հեռախոսահամար

Հայաստանի Հանրապետությունում _______________________________

օտարերկրյա պետությունում ___________________________________

13. Էլեկտրոնային փոստի հասցե _______________________________

14. Քաղաքացիություն ստանալու դիմումի ընթացքի վերաբերյալ ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով և/կամ ՀՀ բջջային հեռախոսահամարով ստանալու համար

- տալիս եմ իմ համաձայնությունը ________________________________________

- համաձայն չեմ, խնդրում եմ ծանուցել_________________________________

(նշել նախընտրելի ծանուցման տեսակը)

15. Լրացուցիչ տեղեկություններ_________________________________________

16. Դիմումին կցվող փաստաթղթերի ցանկ___________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

17. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ:

 

Դիմող` ______________________ __________________ ____________________

           (անուն, ազգանուն)       (ստորագրություն)    (դիմելու օրը, ամիսը,

                                                       տարին)

 

Ծառայողական նշումներ (այս բաժինը լրացվում է միայն պաշտոնատար անձանց կողմից)

18. Դիմում-հարցաթերթը և ներկայացված փաստաթղթերը ստուգեց և ընդունեց`

    ______________________________     _____________________

    (պաշտոնատար անձի պաշտոնը)             (ստորագրությունը)

 

    ______________________            ______________________________

    (անունը, ազգանունը)                (ընդունելու օրը, ամիսը տարին)

 

(1-ին ձևը փոփ. 14.03.2024 թիվ 385-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու

 

.________________.

|                |

|    Գունավոր    |

|    լուսանկար   |

|    3.5x4.5սմ   |

|                |

|                |

|                |

.________________.

 

Խնդրում եմ ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացվող դիմում-հարցաթերթը և պահանջվող փաստաթղթերը:

Իմ վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`

1. Անուն _____________________________________________

2. Ազգանուն _________________________________________

3. Հայրանուն _________________________________________

4. Ծննդյան ամսաթիվ __________________ (օր, ամիս, տարի)

5. Ծննդյան վայր ______________________ (երկիր)

6. Առկա են այլ պետության քաղաքացիության հետ կապված հետևյալ հիմքերը`

[] ունեմ _______________________ (նշել երկիրը) քաղաքացիություն.

[] չունեմ այլ պետության քաղաքացիություն, սակայն ունեմ ________________ (նշել երկիրը) քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորություն, որի հավաստումը ներկայացնում եմ.

[] չունեմ այլ պետության քաղաքացիություն, սակայն այն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումը կներկայացնեմ եռամսյա ժամկետում

7. Առնչությունը զինվորական ծառայության հետ, զինվորական կոչում

_______________________________________________________________________

 

8. Բնակության վայրի (հաշվառման, գրանցման) հասցեն`

Հայաստանի Հանրապետությունում __________________________________________

օտարերկրյա պետությունում ______________________________________________

9. Հեռախոսահամար

Հայաստանի Հանրապետությունում _________________________________________

օտարերկրյա պետությունում _____________________________________________

10. Էլեկտրոնային փոստի հասցե__________________________________________

11. Քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ընթացքի վերաբերյալ ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով և/կամ բջջային հեռախոսահամարով ստանալու համար

- տալիս եմ իմ համաձայնությունը__________________________________

- համաձայն չեմ, խնդրում եմ ծանուցել ________________________________

(նշել նախընտրելի ծանուցման տեսակը)

 

12. Լրացուցիչ տեղեկություններ (առկայության դեպքում` դիմողի ցանկությամբ) և դիմումին կցվող փաստաթղթերի ցանկ

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

13. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ:

 

Դիմող` _____________________ ___________________ ___________________

            (անուն, ազգանուն)       (ստորագրություն)   (դիմելու օրը, ամիսը,

                                                       տարին)

 

Ծառայողական նշումներ

(Այս բաժինը լրացվում է միայն պաշտոնատար անձանց կողմից)

14. Դիմում-հարցաթերթը և ներկայացված փաստաթղթերը ստուգեց և ընդունեց`

 

    ____________________                   ___________________

     (պաշտոնատար անձի                       (ստորագրությունը)

անունը, ազգանունը)

    _______________________                _____________________________

        (պաշտոնը)                          (ընդունելու օրը, ամիսը տարին)

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՆՔ

(Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին)

 

    «» «_____________» 20 թ.              N ____________

       (տրման ամսաթիվը)                      (ելքի համարը)

 

._______________. Սույնով հավաստվում է, որ _________________________-ի

|               |                         (անուն, հայրանուն, ազգանուն)

|               | (ծնված «_____» «_______» _______ թ.) Հայաստանի

|               |         (օր, ամիս, տարեթիվ)

|               | Հանրապետության քաղաքացիությունը ՀՀ նախագահի

|               | «____» «_______» __________ թ. թիվ _______________

|               |   (հրամանագրի ամսաթիվը)          (հրամանագրի համարը)

._______________. հրամանագրով դադարեցվել է:

Հրամանագիրը մտել է օրինական ուժի մեջ:

 

Կ. Տ

    _________________________              ____________________________

           (Պաշտոն)                              (Ստորագրություն)

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՆՔ

(Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին)

 

    «» «_____________» 20 թ.              N ____________

        (տրման ամսաթիվը)                    (ելքի համարը)

 

._______________. Սույնով հավաստվում է, որ _______________________-ի

|               |                        (անուն, հայրանուն, ազգանուն)

|               | (ծնված «_____» «_______» _______ թ.) Հայաստանի

|               |         (օր, ամիս, տարեթիվ)

|               | Հանրապետության քաղաքացիությունը ՀՀ նախագահի

|               | «____» «_______» __________ թ.  թիվ ___________

|               |   (հրամանագրի ամսաթիվը)             (հրամանագրի

._______________.                                     համարը)

     Կ. Տ.            հրամանագրով դադարեցվել է: Հրամանագիրը կմտնի օրինական

                      ուժի մեջ:_____________________ -ի կողմից օտարերկրյա

                      պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը

                      (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով

                      սահմանված կարգով վավերացված` տվյալ պետության

                      քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ)

                      լիազոր մարմին ներկայացվելու պահից:

 

    ______________________                 ___________________________

          (Պաշտոն)                              (Ստորագրություն)

 

Ձև N 5

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹ

Երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու

 

.________________.

|                |

|    Գունավոր    |

|    լուսանկար   |

|    3.5x4.5սմ   |

|                |

|                |

|                |

.________________.

Ես` __________________________________________________________________

(դիմող ծնողի անունը, ազգանունը, հայրանունը) խնդրում եմ ընդունել երեխայիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացվող դիմում-հարցաթերթը և փաստաթղթերը:

Երեխայիս վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`

1. Անուն __________________________________________

2. Ազգանուն ______________________________________

3. Հայրանուն ______________________________________

4. Ծննդյան ամսաթիվ _________________ (օր, ամիս, տարի)

5. Ծննդյան վայր ____________________ (երկիր)

6. Առկա են այլ պետության քաղաքացիության հետ կապված հետևյալ հիմքերը`

[] Երեխան ունի _______________ (նշել երկիրը) քաղաքացիություն

[] Երեխան չունի այլ պետության քաղաքացիություն, սակայն ունի____________ (նշել երկիրը) քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորություն, որի հավաստումը ներկայացնում եմ

[] Երեխան չունի այլ պետության քաղաքացիություն, սակայն այն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումը կներկայացնեմ եռամսյա ժամկետում

7. Երեխայի ծնողները /օրինական ներկայացուցիչները/ են`

 

._____________________________________________________________________.

|Ազգակցական|Անունը,   |Ծննդյան օրը,|Ազգությունը|Քաղաքացիությունը      |

|կապը      |ազգանունը,|ամիսը, տարին|           |                      |

|          |հայրանունը|            |           |                      |

|__________|__________|____________|___________|______________________|

|__________|__________|____________|___________|______________________|

._____________________________________________________________________.

 

8. Երեխայի բնակության վայրի հասցեն`

Հայաստանի Հանրապետությունում ________________________________

օտարերկրյա պետությունում ____________________________________

9. Դիմողի հեռախոսահամարը

Հայաստանի Հանրապետությունում ________________________________

օտարերկրյա պետությունում ____________________________________

10. Էլեկտրոնային փոստի հասցե ________________________________

11. Քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ընթացքի վերաբերյալ ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով և/կամ բջջային հեռախոսահամարով ստանալու համար

- տալիս եմ իմ համաձայնությունը ____________________________________

- համաձայն չեմ, խնդրում եմ ծանուցել _______________________________

(նշել նախընտրելի ծանուցման տեսակը)

12. Լրացուցիչ տեղեկություններ (առկայության դեպքում` դիմողի ցանկությամբ) և դիմումին կցվող փաստաթղթերի ցանկ

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

13. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ:

 

Դիմող` _______________________  __________________ ________________

             (անուն, ազգանուն)        (ստորագրություն)   (դիմելու օրը,

                                                         ամիսը, տարին)

 

Ծառայողական նշումներ

(Այս բաժինը լրացվում է միայն պաշտոնատար անձանց կողմից)

14. Դիմում-հարցաթերթիկը և ներկայացված փաստաթղթերը ստուգեց և ընդունեց`

 

    ______________________________         _____________________

    (պաշտոնատար անձի պաշտոնը)                 (ստորագրությունը)

 

    ______________________________         ______________________________

    (անունը, ազգանունը)                     (ընդունելու օրը, ամիսը տարին)

 

(2-րդ հավելվածը խմբ. 23.06.2022 թիվ 933-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2007
N 1390-Ն
Որոշում