Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 Թ ...

 

 

040.1635.151217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1635-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 834-Ա ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 874-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 4-րդ կետերը և 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 14 հասցեում գտնվող կենցաղի տան 3-րդ հարկի` 91634 դրամ սկզբնական արժեքով, 534,22 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած հողամասի բաժնային մասը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և ամրացնել «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(1-ին կետը փոփ. 21.06.18 թիվ 702-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը` համաձայն հավելվածի, և դրանց զբաղեցրած հողամասերի բաժնային մասերը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» ու «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով համապատասխանաբար Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 21.06.18 թիվ 702-Ա որոշում)

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 16-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 834-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը:

5. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անշարժ գույք ամրացնելու մասին» N 874-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) չեղյալ ճանաչել 1-ին, 6-րդ և 17-րդ կետերը.

2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|19.|ՀՀ Շիրակի մարզ,  |շենք         | 254,86| 5568951.26|ՀՀ ֆինանսների|

|   |Աշոցքի համայնք,  |_____________|_______|           |նախարարության|

|   |4-րդ փող., 3/2   |պարիսպ       |16,26  |           |աշխատակազմ   |

|   |                 |             |(35,77 |           |             |

|   |                 |             |խոր. մ)|           |             |

._____________________________________________________________________.

«:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 14-ի

N 1635-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գտնվելու վայրը   |Անշարժ գույքի|Մակե-  |Սկզբնական  |Տարածքի      |

|ը/կ|                 |անվանումը    |րեսը   |արժեքը     |տնօրինման    |

|   |                 |             |(քառ.  |(դրամ)     |լիազորու-    |

|   |                 |             |մ)     |           |թյունն       |

|   |                 |             |       |           |իրականացնող  |

|   |                 |             |       |           |պետական      |

|   |                 |             |       |           |հիմնարկը     |

|___|_________________|_____________|_______|___________|_____________|

|1. |ՀՀ Կոտայքի մարզ, |տարածք       |394,0  |    5271602|ՀՀ կառավարու-|

|   |քաղ. Չարենցավան, |             |       |           |թյանն առընթեր|

|   |Աբովյան 8        |             |       |           |պետական      |

|   |շինություն       |             |       |           |եկամուտների  |

|   |                 |             |       |           |կոմիտեի      |

|   |                 |             |       |           |աշխատակազմ   |

|___|_________________|_____________|_______|___________|_____________|

|2. |ՀՀ Արարատի մարզ, |շենքից       |619,3  |   59000000|ՀՀ ֆինանսների|

|   |քաղ. Արտաշատ,    |տարածք       |       |           |նախարարության|

|   |Մարքսի 15        |_____________|_______|           |աշխատակազմ   |

|   |                 |պահեստ       |51,2   |           |             |

|   |                 |_____________|_______|           |             |

|   |                 |պահակատուն   |16,2   |           |             |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2017
N 1635-Ա
Որոշում