ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-37-Ո-87
2019թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից նույն ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովում և Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական իշխանության անկախության երաշխավորմանն ուղղված միջոցառումների իրականացում» 11001 միջոցառմանը հատկացնել 7 597 840 (յոթ միլիոն հինգ հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 512200 հոդվածով, այդ թվում`
1) Դատական դեպարտամենտի և «ՋԻ ՎԻ ԷՆ» ՍՊԸ-ի միջև 17.05.2019թ. կնքված պետության կարիքների համար տեսանկարահանման սարքերի մատակարարման թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-19/10-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման համար վճարում կատարելու նպատակով` 3 774 000 (երեք միլիոն յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ,
2) Դատական դեպարտամենտի և «Շուշան տեխնիկս» ՍՊԸ-ի միջև 17.05.2019թ. կնքված պետության կարիքների համար տեսանկարահանման սարքերի մատակարարման թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-19/10-3» ծածկագրով պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման համար վճարում կատարելու նպատակով` 430 000 (չորս հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ,
3) Դատական դեպարտամենտի և «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի միջև 17.05.2019թ. կնքված պետության կարիքների համար տեսանկարահանման սարքերի մատակարարման թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-19/10-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման համար վճարում կատարելու նպատակով` 3 393 840 (երեք միլիոն երեք հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2019թ. մայիսի 30
Երևան