Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԻԲԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2019 թվականի N 203-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԻԲԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՌԻԲԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 20-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 07.11.2019 թիվ 1544-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՌԻԲԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 14

ք. Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի մարտի 7-ի

N 203-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՌԻԲԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի|              Անվանումը                |Չափի|Քանակը| Արժեքը  |

|ը/կ|ծածկա- |                                       |միա-|      | (դրամ)  |

|   |գիրը   |                                       |վորը|      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

| 1 |   2   |                   3                   |  4 |   5  |    6    |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|1. |5512   |Սինթետիկ մանրաթելերից գործվածքներ,     |մ2  |167000|133600000|

|   |       |դրանց 85% զանգվածային բաժին կամ դրանից |    |      |         |

|   |       |ավելի պարունակությամբ                  |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|2. |5806   |Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային  |կգ  |   800|  3840000|

|   |       |դիրքում ընդգրկված արտադրատեսակներից.   |    |      |         |

|   |       |Նեղ անթեզաթել գործվածքներ սոսնձմամբ    |    |      |         |

|   |       |ամրացված (բոլդյուկ)                    |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|3. |5807   |Պիտակներ, խորհրդանշաններ և  նմանատիպ   |կգ  |   500| 20000000|

|   |       |արտադրատեսակներ մանածագործական         |    |      |         |

|   |       |նյութերից` կտորներով, ժապավեններով կամ |    |      |         |

|   |       |ըստ ձևի  կամ չափի ձևված,  բայց         |    |      |         |

|   |       |չասեղնագործված                         |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|4. |9606   |Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, |կգ  |   500| 10000000|

|   |       |կոճակների ձևեր  և  այդ արտադրատեսակների|    |      |         |

|   |       |այլ մասեր, կոճակների ձևվածքներ         |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|5. |5210   |Բամբակե գործվածքներ` բամբակի           |մ2  |100000| 25500000|

|   |       |մանրաթելերի 85% զանգվածային բաժնից     |    |      |         |

|   |       |պակաս պարունակությամբ, հիմնականում կամ |    |      |         |

|   |       |բացառապես խառնած քիմիական մանրաթելերի  |    |      |         |

|   |       |հետ, 200 գ/մ2 -ից ոչ ավելի մակերեսային |    |      |         |

|   |       |խտությամբ                              |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|6. |6006   |Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ   |կգ  | 60000|120000000|

|   |       |կամ ձեռագործ                           |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|7. |3809   |Մանածագործական արդյունաբերության մեջ   |կգ  |   500|   650000|

|   |       |կամ նույնանման ճյուղերում կիրառվող     |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|8. |5204   |Կարի բամբակյա թելեր մանրածախ վաճառքի   |կգ  | 20000| 60000000|

|   |       |համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած     |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|9. |9607   |Կայծակ-ճարմանդներ (ցեպեր) և  դրանց     |կգ  |  1000| 10000000|

|   |       |մասերը                                 |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|10.|5209   |Բամբակե գործվածքներ բամբակի մանրաթելերի|մ2  | 30000| 33000000|

|   |       |85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի |    |      |         |

|   |       |պարունակությամբ, 200 գ/մ2 -ից ավելի    |    |      |         |

|   |       |մակերեսային խտությամբ                  |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|11.|6001   |Քաթաններ նրբախավով, տրիկոտաժե,         |կգ  | 10000| 15000000|

|   |       |մեքենայագործ և  ձեռագործ, ներառյալ`    |    |      |         |

|   |       |երկար նրբախավով քաթանները և  խավածածկ  |    |      |         |

|   |       |քաթանները                              |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|12.|5407   |Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից,  |մ2  |   250| 15000000|

|   |       |ներառյալ` 5404 ապրանքային դիրքում      |    |      |         |

|   |       |ընդգրկված նյութերից պատրաստված         |    |      |         |

|   |       |գործվածքը                              |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|13.|5508   |Կարի թելեր քիմիական մանրաթելերից       |կգ  | 10000| 30000000|

|   |       |մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ |    |      |         |

|   |       |չբաժնեծրարած                           |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|14.|5604   |Ռետինե թել և  քուղ, մանածագործական     |կգ  | 10000| 20000000|

|   |       |նյութերի պատվածքով, մանածագործական     |    |      |         |

|   |       |թելեր, 5404 կամ 5405 ապրանքային        |    |      |         |

|   |       |դիրքերում ընդգրկված հարթ և  նույնանման |    |      |         |

|   |       |թելեր` ներծծված, պատվածքով կամ ռետինե  |    |      |         |

|   |       |կամ պլաստմասսե թաղանթ ունեցող          |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|15.|5804   |Շղարշ և  այլ ցանցահյուս քաթաններ,      |կգ  |  2500| 10000000|

|   |       |բացառությամբ գործված քաթանների,        |    |      |         |

|   |       |տրիկոտաժե մեքենայական կամ ձեռագործ     |    |      |         |

|   |       |քաթանների, ժանյակներ կտորով,           |    |      |         |

|   |       |ժապավեններով կամ առանձին նախշազարդերի  |    |      |         |

|   |       |տեսքով, բացի 6002-6006 ապրանքային      |    |      |         |

|   |       |դիրքերում ընդգրկված քաթաններից         |    |      |         |

|_______________________________________________________________|_________|

|                Ընդամենը`                                      |506590000|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2019
N 203-Ա
Որոշում