Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 751-Լ ՈՐՈ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2021 թվականի N 237-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի աշխատակարգը հաստատելու մասին» N 751-Լ որոշման հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Հանձնաժողովը, մյուս կողմի հետ համաձայնեցված, կարող է ունենալ նախագահի մեկից ավելի տեղակալներ` նշանակված համապատասխան ոլորտում իրավասու պետական կառավարման համակարգի այլ մարմնից»:

2. Որոշման հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Հանձնաժողովի նախագահի` արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ հանդիսացող տեղակալը պատասխանատու է սույն աշխատակարգի 20-րդ կետում նշված միջկառավարական հանձնաժողովի փոխգործակցության համար: Հանձնաժողովի նախագահի` պետական կառավարման համակարգի այլ մարմնի ներկայացուցիչ հանդիսացող տեղակալը պատասխանատու է մյուս կողմի հետ համաձայնեցված ոլորտներում տվյալ մարմնի գործառույթներից բխող օրակարգային հարցերի համար:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի 11

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.03.2021
N 237-Լ
Որոշում