ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2021 թվականի N 849-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. օգոստոսի
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի օգոստոսի 12-ի
N 849-Լ որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թվականի մայիսի 25-ի
N 565-Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների` իրավական ակտերի կենսագործմանն ուղղված գործունեությունը և ընթացիկ կազմակերպչական հարցերը` հետևյալ ոլորտներում`
1) աշխատանք և սոցիալական հարցեր.
2) առողջապահություն.
3) արդարադատություն.
4) քաղաքացիական պաշտպանություն.
5) շրջակա միջավայր.
6) բնական պաշարներ.
7) կրթություն և գիտություն.
8) մշակույթ և սպորտ.
9) տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում.
10) ենթակառուցվածքներ.
11) քաղաքաշինություն, անշարժ գույքի կադաստր.
12) պետական գույք.
13) ներդրումներ, գործարար միջավայր.
14) հարկաբյուջետային.
15) բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, թվայնացման գործընթաց.
16) կապ.
17) բարեգործություն.
18) քաղաքացիական ծառայություն:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը համակարգում է նաև ծրագրերի իրականացման կառույցների և կազմակերպությունների աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների` ռազմավարությունների, ռազմավարական ծրագրերի և դրանցից բխող իրավական ակտերի նախագծերի մշակմանն ուղղված գործունեությունը` հետևյալ ոլորտներում`
1) ֆինանսական համակարգ.
2) հարկաբյուջետային համակարգ.
3) արտաքին և ներքին անվտանգություն.
4) արդարադատություն, հակակոռուպցիոն և դատաիրավական.
5) աշխատանք և սոցիալական հարցեր.
6) առողջապահություն.
7) շրջակա միջավայրի պահպանություն.
8) բնական պաշարների արդյունավետ օգտագործում.
9) կրթություն և գիտություն.
10) երիտասարդություն.
11) մշակույթ և սպորտ,
12) քաղաքաշինություն.
13) ենթակառուցվածքներ.
14) պետական գույք և ակտիվներ.
15) տնտեսություն, ներդրումներ, գործարար միջավայր, արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտուր.
16) թվայնացման բարեփոխումներ.
17) կապ.
18) հանրային կառավարում, քաղաքացիական ծառայություն:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է նաև`
1) միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Վերակառուցման և զարգացման եվրասիական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքները.
2) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության աշխատանքները:»: