Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

Հոդված 1. «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնին» բառերով, իսկ 3-րդ մասի «գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)» բառերը` «լիազորված մարմինը» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչին» բառերը փոխարինել «լիազորված մարմնի համապատասխան պաշտոնատար անձին» բառերով.

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմինը» բառերով.

3) 2-րդ մասի «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնի» բառերով.

4) 5-րդ մասի «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնին» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 1
Երևան
ՀՕ-203-Ն

 

 

pin
ՀՀ 17.11.2017
N ՀՕ-203-Ն օրենք