28.06.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի հունիսի 3-ին
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 2.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենքի 28.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձանց վրա սույն օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 17 Երևան ՀՕ-248-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2021 թվական: