Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ ...

 

 

041.0565.250518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2018 թվականի N 565-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ հոդվածի 3-րդ մասով`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերն իրավասու են իրենց համակարգման ոլորտներին վերաբերող կոնկրետ հարցերով գրավոր և բանավոր հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին.

2) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կարող են իրենց համակարգման ոլորտների շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին:

(2-րդ կետը փոփ. 12.02.2019 թիվ 117-Լ որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի մայիսի 25-ի

N 565-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, այդ թվում` ոլորտային քաղաքականությունից բխող, կենսագործմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը և ընթացիկ հարցերը` հետևյալ ոլորտներում`

1) աշխատանք և սոցիալական հարցեր.

2) առողջապահություն.

3) արդարադատություն.

4) քաղաքացիական պաշտպանություն.

5) շրջակա միջավայր.

6) բնական պաշարներ.

7) կրթություն և գիտություն.

8) մշակույթ և սպորտ.

9) տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում.

10) ենթակառուցվածքներ.

11) քաղաքաշինություն, անշարժ գույքի կադաստր.

12) պետական գույք.

13) ներդրումներ, գործարար միջավայր.

14) հարկաբյուջետային.

15) բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն.

16) կապ.

17) բարեգործություն.

18) հանրային ծառայություն, այդ թվում` քաղաքացիական ծառայություն:

(1-ին կետը փոփ. 27.09.2022 թիվ 1106-Լ, 29.12.2022 թիվ 1548-Լ որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը համակարգում է նաև ծրագրերի իրականացման կառույցների և կազմակերպությունների աշխատանքները:

(2-րդ կետը փոփ. 29.12.2022 թիվ 1548-Լ որոշում)

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է ոլորտային ռազմավարությունների, ռազմավարական ծրագրերի և դրանցից բխող իրավական ակտերի նախագծերի մշակմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը` հետևյալ ոլորտներում`

1) ֆինանսական և վճարահաշվարկային համակարգ.

2) հարկային և մաքսային համակարգ.

3) արտաքին և ներքին անվտանգություն.

4) արդարադատություն, հակակոռուպցիոն և դատաիրավական.

5) աշխատանք և սոցիալական հարցեր.

6) առողջապահություն.

7) շրջակա միջավայրի պահպանություն.

8) բնական պաշարների արդյունավետ օգտագործում.

9) կրթություն և գիտություն.

10) երիտասարդություն.

11) մշակույթ և սպորտ,

12) քաղաքաշինություն.

13) ենթակառուցվածքներ.

14) պետական գույք և ակտիվներ.

15) տնտեսություն, ներդրումներ, գործարար միջավայր, արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտուր.

16) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, կապ և հեռահաղորդակցություն.

17) հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների մատուցման, պետական հատվածում մարդկային կապիտալի զարգացման բարեփոխումներ.

18) որպես գլխավոր տեղեկատվական համակարգող` տեղեկատվական համակարգերի ու թվայնացման, էլեկտրոնային հասարակության, տնտեսության և էլեկտրոնային կառավարման բարեփոխումներ:

(3-րդ կետը փոփ. 27.09.2022 թիվ 1106-Լ, 29.12.2022 թիվ 1548-Լ որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է նաև`

1) միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքները.

2) միջազգային կառույցների և կազմակերպությունների, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), ինչպես նաև` գործընկեր պետությունների զարգացման ինստիտուտների հետ սոցիալ-տնտեսական և ոլորտային բարեփոխումների գծով համագործակցության աշխատանքները:

(4-րդ կետը փոփ. 27.09.2022 թիվ 1106-Լ որոշում)

 

(հավելվածը խմբ. 16.09.2019 թիվ 1313-Լ, 12.08.2021 թիվ 849-Լ, 01.12.2021 թիվ 1371-Լ որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.05.2018
N 565-Լ
Որոշում