| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2023 թվականի N 131-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1408-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի «Ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների ցանկերը հաստատելու և դրանց կողմից իրականացվող գործառնությունների ժամանակ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման առկա վիճակի գնահատման և ներդրման շարունակականությունն ապահովելու մասին» N 1408-Լ որոշման 1-4-րդ կետերում և N 1 հավելվածում «2022» թիվը փոխարինել «2025» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. փետրվարի
Երևան