Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1287-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2023 թվականի N 673-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1287-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1287-Ա որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետում «հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներման հարցերով բաժնի պետն» բառերը փոխարինել «քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետն» բառերով:

2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) «ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ» բառերով.

2) «Ա. Մարտիրոսյան-ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ» բառերով.

3) «Ա. Զաքարյան», «Լ. Գասպարյան», «Կ. Գրիգորյան», «Գ. Բաղդասարյան» բառերը հանել:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 22

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.06.2023
N 673-Ա
Որոշում