Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 11 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2024 թվականի N 371-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման (այսուհետ` որոշում) հավելվածը 3-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում (դասակարգչի կոդ G բաժնից` ենթախումբ 45.2)»:

i

2. Որոշման հավելվածի 12-րդ կետում «Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը: Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը` օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:» բառերը փոխարինել «Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը և լինել ավելի, քան երեք տարի, ինչպես նաև ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու հաջորդ օրը: Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը` օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:» բառերով:

i

3. Որոշման հավելվածի N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. մարտի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի մարտի 14-ի

N 371-Ն որոշման

 

«Ձև N 3

 

1. Ծրագրի նկարագրական մաս

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

._____________________________________________________________________.

|1. |Անձի անվանումը և  կազմակերպաիրավական ձևը,          |             |

|   |հիմնադրման տարեթիվը                                |             |

|   |___________________________________________________|_____________|

|   |Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)               |             |

|   |___________________________________________________|_____________|

|   |Կազմակերպության բաժնետերերը                        |             |

|   |___________________________________________________|_____________|

|   |կոնտակտային տվյալները`                             |             |

|   |Անունը, հայրանունը, ազգանունը                      |             |

|   |___________________________________________________|_____________|

|   |Իրավաբանական հասցեն                                |             |

|   |___________________________________________________|_____________|

|   |Տնտեսական գործունեության դասակարգիչը               |             |

|   |___________________________________________________|_____________|

|   |Հեռախոսահամարը                                     |             |

|   |___________________________________________________|_____________|

|   |Էլ. փոստը                                          |             |

|___|___________________________________________________|_____________|

|2. |Ներդրումային ծրագրի իրականացման վայրը/հասցեն       |             |

|___|___________________________________________________|_____________|

|3. |Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը (մինչև     |             |

|   |հինգ տարի)                                         |             |

|___|___________________________________________________|_____________|

|4. |Ապրանքների ներմուծման ժամկետը                      |             |

|___|___________________________________________________|_____________|

|5. |Ներդրումային ծրագրի համառոտ նկարագրությունը (ծրագրի|             |

|   |նպատակը, իրականացվելիք աշխատանքները, մրցակցային    |             |

|   |առավելությունները, արտահանման ուղղությունները և    |             |

|   |քաղաքականությունը, ծրագրով նախատեսված              |             |

|   |գործունեության տեսակի հստակ նկարագրությունը և      |             |

|   |այլն)                                              |             |

|___|___________________________________________________|_____________|

|6. |Ծրագրով նախատեսված ներմուծվող տեխնոլոգիական        |             |

|   |սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող     |             |

|   |մասերի, հումքի և  նյութերի ծրագրի շրջանակներում    |             |

|   |օգտագործման նկարագրությունը Լիզինգով ձեռքբերված և  |             |

|   |ներմուծվող ապրանքների դեպքում նշվում է նաև         |             |

|   |լիզինգատու կազմակերպության անվանումը               |             |

|___|___________________________________________________|_____________|

|7. |Նախատեսվող ներդրումների չափի և  ուղղությունների    |             |

|   |նկարագրությունը (շինարարություն, հիմնական միջոցներ,|             |

|   |շրջանառու միջոցներ և  այլն)                        |             |

|___|___________________________________________________|_____________|

|8. |Հայտը ներկայացնելու պահին ծրագրի նպատակով արդեն իսկ|             |

|   |իրականացված ներդրումները (դրամ)                    |             |

|___|___________________________________________________|_____________|

|9. |Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անձի        |             |

|   |հայեցողությամբ)                                    |             |

._____________________________________________________________________.

 

2. Տնտեսական գործունեության և ծրագրային ցուցանիշներ

 

.____________________________________________________________________.

|NN |    1     |    2   |    3   |    4   |    5   |    6   |    7   |

|ը/կ|          |        |        |        |        |        |        |

|___|__________|________|________|________|________|________|________|

|1. |Ցուցանիշ  |20 թիվ  |20 թիվ  |20 թիվ  |20 թիվ  |20 թիվ  |20 թիվ  |

|   |          |________|________|________|________|________|________|

|   |          |1-ին|տա-|1-ին|տա-|1-ին|տա-|1-ին|տա-|1-ին|տա-|1-ին|տա-|

|   |          |կի- |րե-|կի- |րե-|կի- |րե-|կի- |րե-|կի- |րե-|կի- |րե-|

|   |          |սամ-|կան|սամ-|կան|սամ-|կան|սամ-|կան|սամ-|կան|սամ-|կան|

|   |          |յակ |   |յակ |   |յակ |   |յակ |   |յակ |   |յակ |   |

|___|__________|____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|

|2. |Արտադրանք |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |(մլն դրամ)|    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|___|__________|____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|

|3. |Իրացում   |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |(մլն դրամ)|    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|___|__________|____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|

|4. |Արտահանում|    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |(մլն դրամ)|    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|___|__________|____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|

|5. |Աշխատատե- |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |ղերի      |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |քանակ,    |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |այդ թվում`|    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |նոր       |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |ստեղծվող  |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|___|__________|____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|

|6. |Միջին     |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |աշխատավարձ|    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |(հազ.     |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |դրամ)     |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|___|__________|____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|

|7. |ԱԱՀ       |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|___|__________|____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|

|8. |Շահութա-  |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |հարկ      |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|___|__________|____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|

|9. |Եկամտային |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|   |հարկ      |    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

|___|__________|____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|

|10.|Այլ հարկեր|    |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |

.____________________________________________________________________.

 

- 2-րդ սյունակում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարիների համար, իսկ հաջորդ սյունակներում` կանխատեսվող տարիները` մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածը: Նոր ստեղծված կազմակերպության դեպքում` 2-րդ սյունակի համապատասխան վանդակներում դրվում է «-» նշանը:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մարտի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2024
N 371-Ն
Որոշում