Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 11 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2026 թվականի N 776-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) հավելվածի 17-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«17. Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք միասնական կայքում կամ հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված համապատասխան միասնական կայքին հղման միջոցով հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները` մուտք գործելով «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, որի դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը (իրավաբանական անձի անվանումը) և սեռը գեներացվում են ինքնաշխատ, էլեկտրոնային փոստի հասցեն պարտադիր լրացվում է, իսկ ցանկության դեպքում կարող են լրացվել նաև երկիրը (Հայաստանի Հանրապետության դեպքում` նաև մարզը), բնակության (գտնվելու վայրի) հասցեն և հեռախոսահամարը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում միասնական կայքում նախապես գրանցված օգտատերերը հնարավորություն են ունենալու համակարգ մուտք գործել ինչպես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի, այնպես էլ էլեկտրոնային փոստի հասցեի և գաղտնաբառի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. հունիսի 4

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2026
N 776-Ն
Որոշում