18.06.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2026 թվականի N 325-Ա
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 113-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 30-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) «Էներգակարգաբերում» մասնաճյուղին (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 717 385 187 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով` քաղ. Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց 67 հասցեում գտնվող 0,331 հեկտար մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը և դրա վրա գտնվող 2 020,9 քառ. մետր մակերեսով արտադրական մասնաճյուղը, 32,4 քառ. մետր մակերեսով վառելիքի հորը, 20,1 քառ. մետր մակերեսով քիմիական նյութերի պահեստը, 56,5 քառ. մետր մակերեսով ավտոտնակները, 4 քառ. մետր մակերեսով ենթակայանը, 17,8 քառ. մետր մակերեսով եռակցման պահեստը, 31,4 քառ. մետր մակերեսով ավտոտնակը, 20,0 քառ. մետր մակերեսով ավտոտնակը, 6,4 քառ. մետր մակերեսով ծածկը (սեփականատերը հողամասի և 249,5 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի 2077/3398 բաժնային սեփականության իրավունք, 30.06.2022 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30062022-01-0461 վկայական, այսուհետ` գույք 1) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
(1-ին կետը փոփ. 18.06.2026 թիվ 847-Ա որոշում)
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը` առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.
2) գույք 1-ի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով:
(3-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 847-Ա որոշում)
4. Գույք 1-ի արտադրական մասնաճյուղի 4-րդ հարկն ամբողջությամբ` 701,3 քառ. մետր մակերեսով և 0,17238 հեկտար մակերեսով հողամասը և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ համապատասխան բաժնեմասը (այսուհետ` գույք 2) ամրացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ գույք 1-ի մնացած մասը 1508,2 քառ. մետր մակերեսով և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,15862 հեկտար մակերեսով հողամասը և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ համապատասխան բաժնեմասը (այսուհետ` գույք 3) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ընկերությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար:
(4-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 847-Ա որոշում)
5. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` 20 335 854 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով` քաղ. Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց 67/4 հասցեում գտնվող 0,331 հեկտար մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը և դրա վրա գտնվող 70.3 քառ. մետր մակերեսով ավտոտնակը (սեփականատերը հողամասի նկատմամբ ունի համապատասխան բաժնային սեփականության իրավունք, 10.12.2025 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10122025-01-0443 վկայական, այսուհետ` գույք 4) հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին:
6. Կոմիտեին ամրացված` քաղ. Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց 67/3 հասցեում գտնվող 0,331 հեկտար մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը և դրա վրա գտնվող 494,2 քառ. մետր մակերեսով արտադրական մասնաճյուղը (սեփականատերը հողամասի և 249,5 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի 494/3398 բաժնային սեփականության իրավունք, 09.12.2025 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09122025-01-0266 վկայական, այսուհետ` գույք 5) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ընկերությանը:
7. Կոմիտեի նախագահին`
1) Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ իրականացնել գույք 3-ի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույք 3-ի և գույք 5-ի անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրման պայմանագիր, դրանում սահմանելով, որ պայմանագրի հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ ապահովել գույք 3-ի և գույք 5-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ իրականացնել գույք 4-ի հանձնման-ընդունման աշխատանքները:
(7-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 847-Ա որոշում)
8. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ իրականացնել գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:
(8-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 847-Ա որոշում)
(վերնագիրը փոփ. 18.06.2026 թիվ 847-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. մարտի
Երևան