ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2026 թվականի N 837-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի օգոստոսի 27-ի ՀՕ-413-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի օգոստոսի 28-ի «Գևորգ Մանթաշյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին» N 793-Ա որոշման վերնագրում և տեքստում «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության» բառերով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. սեպտեմբերի 1
Երևան