ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2026 թվականի N 1374-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1208-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված` ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0-2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1208-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված համապատասխան ապրանքների համար վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. սեպտեմբերի 24
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2026 թվական: