041.0572.010904
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2004 թվականի N 572-Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿՐԻՆԻՑԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին և նույն նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ Գարեգին Մելքոնյանին 2004 թվականի սեպտեմբերի 8-13-ը գործուղել Կրինիցա (Լեհաստանի Հանրապետություն)` 14-րդ միջազգային ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար:
(1-ին կետը փոփ. 10.09.04 թիվ 591-Ա որոշում)
2. Ա. Պետրոսյանի և Գ. Մելքոնյանի Կրինիցա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Պետրոսյանի և Գ. Մելքոնյանի Կրինիցա մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ