041.0793.021204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
2 դեկտեմբերի 2004 թվականի N 793-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 640-Ա ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 710-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «2005 թվականին նշվելիք հոբելյանների մասին» N 640-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված ցանկում`
ա) «Հայոց գրերի գյուտը» բառերը փոխարինել «Մեսրոպյան գրերի գյուտը» բառերով,
բ) ցանկը լրացնել «Վախթանգ Անանյան-100» տողով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 1-ի «Հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 710-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «1-10» թվերը փոխարինել «1-11» թվերով.
i
բ) որոշման N 1 հավելվածում`
i
«Հայոց գրերի գյուտի» բառերը փոխարինել «Մեսրոպյան գրերի գյուտի» բառերով,
«Մեսրոպյան գրերի գյուտի» 1600-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին (համաձայնությամբ).
գ) որոշումը լրացնել հետևյալ նոր` N 11 հավելվածով.
 
i
«Հավելված N 11
ՀՀ վարչապետի
2004 թվականի նոյեմբերի 1-ի
N 710-Ա որոշման
 
ԿԱԶՄ
ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
     Հ. Հովեյան        - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի նախարար 
                         (հանձնաժողովի նախագահ)
     Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին 
                         տեղակալ
     Կ. Խոդիկյան       - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի նախարարի 
                         տեղակալ
     Գ. Մանասյան       - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի 
                         նախարարության աշխատակազմի ղեկավար 
     Ա. Սահակյան       - Երևանի  քաղաքապետի տեղակալ
     Ա. Կարապետյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի 
                         վարչության պետ 
     Ս. Դրամբյան       - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի 
                         նախարարության աշխատակազմի մշակութային 
                         քաղաքականության վարչության պետ
     Ա. Եղիազարյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի 
                         անվան գրականության ինստիտուտի տնօրեն
                         (համաձայնությամբ)
     Լ. Անանյան        - Հայաստանի գրողների միության նախագահ 
                         (համաձայնությամբ)
     Դ. Մուրադյան      - Հայաստանի գրողների միության քարտուղար
                         (համաձայնությամբ)
     Է. Միլիտոնյան     - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի  
                         նախարարության աշխատակազմի հրատարակչական գործի 
                         գործակալության պետ 
     Հ. Բախչինյան      - Ե. Չարենցի անվան գրականության և  արվեստի թանգարանի 
                         տնօրեն (համաձայնությամբ)
     Հ. Մաթևոսյան      - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի 
                         նախարարության աշխատակազմի մշակութային 
                         քաղաքականության վարչության թանգարանների, 
                         գրադարանների և արխիվների բաժնի գլխավոր մասնագետ
                         (հանձնաժողովի քարտուղար)»:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ