040.0460.201097
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«20» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 1997 թ. թիվ 460
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱԴԵՂ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետություն` ներմուծել «Հայդեղագործություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով գնված ֆորտրալ (պենտազոցին) թմրադեղը` 1 միլիլիտրանոց, 30 մգ/1 մլ, 500 տուփ (յուրաքանչյուրում` 10 սրվակ):
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված թմրադեղի ներմուծման անվտանգությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 20-ից: