041.0705.200809
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
20 օգոստոսի 2009 թվականի N 705-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի օգոստոսի 20-ի
N 705-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
Ս. Տեր-Սիմոնյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և
մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ
(հանձնաժողովի նախագահ)
 
     Ս. Հայրապետյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և
                         մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր
                         մասնագետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
 
     Ռ. Մարկոսյան      - ՀՀ վարչապետի խորհրդական
 
     Ա. Բախշյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
 
     Ա. Ասատրյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի
                         տեղակալ
 
     Ա. Մանուկյան      - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 
     Գ. Մալխասյան      - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
 
     Շ. Քոչարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 
     Տ. Պետրոսյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
 
     Մ. Մկրտչյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ
 
     Ա. Պողոսյան       - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
 
     Ս. Պետրոսյան      - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
 
     Ն. Սարգսյան       - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
 
     Ա. Երիցյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
                         առաջին տեղակալ
 
     Կ. Արեյան         - Երևանի  քաղաքապետի տեղակալ
 
     Վ. Ջիլավյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ՀՀ պետական
                         բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման
                         վարչության պետ
 
     Կ. Բեգլարյան      - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
                         կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման
                         ընթացակարգերի վարչության պետ
 
     Ա. Թամազյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
                         կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման
                         ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
 
     Խորեն աբեղա       - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ
Տ. Առաքելյան
 
     Ա. Ղազարյան       - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի
                         ներկայացուցչության տնօրեն
 
     Մ. Մարտիրոսյան    - Ֆրանսիայի «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական
                         կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության
                         տնօրեն
 
     Բ. Սարգսյան       - Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական
                         կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության
                         տնօրեն
 
     Շ. Շուշանյան      - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական
                         կազմակերպության վարչության ատենապետուհի
 
     Ռ. Լևոնյան        - Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի
                         ներկայացուցիչ
 
     Ա. Եղիազարյան     - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար
 
     Ս. Գևորգյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և
                         մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր
                         մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)