041.0068.040299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 փետրվարի 1999 թվականի թիվ 68
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 18.08.99 թիվ 495 որոշում)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի ու Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմերի աշխատողների թիվը` 248 մարդ:
(2-րդ կետն ուժը կորցրել է 18.08.99 թիվ 495 որոշում)
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը` 2 մարդ:
(3-րդ կետն ուժը կորցրել է 18.08.99 թիվ 495 որոշում)
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 494 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 678 որոշման խմբագրությամբ) 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասով, 2-րդ և 3-րդ կետերը:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 Թ.
ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 68
ՈՐՈՇՄԱՄԲ
 
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
 
ՀՀ վարչապետի աշխատակազմ
 
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն
 
ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի
աշխատակազմ
 
ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող
նախարարի աշխատակազմ
 
ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի
աշխատակազմ
 
Տնտեսագիտական վարչություն
 
Արտադրական ենթակառուցվածքների վարչություն
 
Քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչություն
 
Սոցիալական հարցերի վարչություն
 
Վարչական մարմինների վարչություն
 
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն
 
Իրավաբանական վարչություն
 
Արտաքին կապերի վարչություն
 
Կադրերի վարչություն
 
Ազգային Ժողովի հետ կապերի վարչություն
 
Կազմտեսչական վարչություն
 
Քարտուղարություն
 
Գործերի կառավարչություն
 
Հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարչություն
 
Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կոորդինացման ծառայություն
 
Արարողակարգի ծառայություն
 
Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Առաջին բաժին 
 Կառավարման համակարգերի բարեփոխման վարչություն
 
(կառուցվածքը փոփ. 23.02.99 թիվ 112 որոշում)