040.1563.081217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 դեկտեմբերի 2017 թվականի N 1563-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվան նվիրված «Արմ-Սեքյուրիթի» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը Հայաստանի Հանրապետությունում անցկացման ծախսերի մասին» N 1112-Ա որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2017 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված` ARMSECURITY 1, ARMSECURITY 2, ARMSECURITY 3, ARMSECURITY 4, ARMSECURITY 5, ARMSECURITY 6 գնման պայմանագրերի` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հաշվառել սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ