040.1714.291217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2017 թվականի N 1714-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 473-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասերն առանց մրցույթի` վարձակալությամբ տրամադրելու համար «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից ներկայացված հայտին հավանություն տալու մասին» N 473-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի, Դդմաշենի, Ծովագյուղի, Գեղամավանի, Սեմյոնովկայի համայնքների վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ըստ առաջարկվող չափերի, առանց մրցույթի` վարձակալության իրավունքով տրամադրումն «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից (ստեղծված` Ջեբել Ալի, Ազատ Առևտրի գոտու լիազոր մարմնի կողմից` Արաբական Միացյալ Էմիրությունների օրենքների համաձայն, ընկերության գրանցման համարը` 178106) (այսուհետ` հիմնական ընկերություն) Հայաստանի Հանրապետությունում գրանցված դուստր ընկերությանը (այսուհետ` ընկերություն)` հիմնական ընկերության կողմից ներկայացված վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության առաջնեկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացումն ապահովելու նպատակով: Վարձակալության պայմանագրով սահմանել վարձակալի` հողամասերի վարձակալության, գնման նախապատվության իրավունք, 3 տարի վարձակալության ժամկետ` մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ (եթե այդ ժամկետն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ներկայացված ներդրումային ծրագրի քննարկման համար), վարձակալության վճարի չափը հաշվարկել հողի հարկի չափով, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից` հողի համար անշարժ գույքի հարկի չափով: Վարձակալության պայմանագրով սահմանել, որ վարձակալն իրավունք ունի վարձակալված հողամասերն օգտագործելու ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների, գնահատումների (ներառյալ կայմերի և այլ անհրաժեշտ սարքավորումների տեղադրումը) իրականացման նպատակով:».
i
2) որոշման հավելվածում «և Կոտայքի մարզերում» բառերը փոխարինել «մարզում» բառով.
3) որոշման 5-7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքի ղեկավարին ընկերությանն առանց մրցույթի` վարձակալությամբ տրամադրել մինչև 83 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր` համաձայն հավելվածի, վարձակալության պայմանագրի հիման վրա:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքի ղեկավարին ընկերությանն առանց մրցույթի` վարձակալությամբ տրամադրել մինչև 63 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր` համաձայն հավելվածի, վարձակալության պայմանագրի հիման վրա:
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկայի համայնքի ղեկավարին ընկերությանն առանց մրցույթի` վարձակալությամբ տրամադրել մինչև 2 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր` համաձայն հավելվածի, վարձակալության պայմանագրի հիման վրա:»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ