040.0095.090218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2018 թվականի N 95-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1037-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագրի իրականացման համար իրավասու մարմիններ նշանակելու մասին» N 1037-Ա որոշումից հանել «և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը» բառերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ