040.0131.160218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2018 թվականի N 131-Ա
«ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1361-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան 13 հասցեում գտնվող «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին ծննդատան մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերից` 5791600 դրամ սկզբնական արժեքով, 737.32 քառ. մետր ընդհանուր մակերեսով (1-ին հարկն ամբողջությամբ` 505.51 քառ. մետր, և 2-րդ հարկից` 231.81 քառ. մետր) տարածքով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի բաժանման ու գրանցման համար անհրաժեշտ չափագրման և պետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները.
2) ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքի հանձնման-ընդունման ժամանակ հիմք ընդունելով գույքի չափագրման արդյունքում ստացված փաստացի մակերեսները:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող N 2 մասնաշենքի` 5546519.09 դրամ սկզբնական արժեքով, 795.8 քառ. մետր մակերեսով 1-ին հարկը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը կադաստրային արժեքով (այսուհետ` գույք) հետ վերցնել «Երևանի N 178 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի չափագրման, առանձնացման և, որպես առանձին գույքային միավորներ, գրանցման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված մակերեսները, «Երևանի N 178 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի հունիսի 14-ին կնքված N 90/0013 անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 6-րդ կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Երևանի N 178 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ժամանակ հիմք ընդունելով գույքի չափագրման արդյունքում ստացված փաստացի մակերեսները:
i
8. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Գույք փոխանակելու և նվիրելու մասին» N 1361-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը և 4-րդ կետի 3-րդ ենթակետը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ