Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 162- ...

 

 

040.0274.210318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2018 թվականի N 274-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 162-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանը համաձայնություն տալու մասին» N 162-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրում «վիրաբուժական» բառը փոխարինել «վիրաբուժության» բառով.

2) որոշման առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համաձայնություն տալ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերի (152808 սովորական (հասարակ) բաժնետոմս` յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով) ձեռքբերմանը` մինչև 2.5 մլրդ դրամով, հավելվածով առաջարկվող ֆինանսավորման պայմաններով:».

3) որոշումը լրացնել նոր հավելվածով` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 15-ի

N 274-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի փետրվարի 15-ի

N 162-Ա որոշման

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Տարեկան անվանական տոկոսադրույքը - 5,5 տոկոս

2. Վարկի վերադարձման վերջնաժամկետը - 120 ամիս

3. Վարկի վերադարձման (մարման) կարգը - ամենամսյա հավասարաչափ` սկսած 37-րդ ամսվանից»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2018
N 274-Ա
Որոշում