Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ...

 

 

031.0048.050418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածների 5-րդ մասերը.

1. Ուժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած օրինագծերը Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացնելու աշխատանքի նախապատրաստման մասին» ՆԿ-84 կարգադրությունը.

i

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՆԿ-557 կարգադրությունը.

i

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 31-ի «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորների սպասարկման և ուղեբեռների փոխադրման գործընթացի բարելավմանն ուղղված միջոցառումների մասին» ՆԿ-761 կարգադրությունը.

i

4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրությունը.

i

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի մայիսի 22-ի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գերատեսչական առանձնատներից օգտվելու կարգը հաստատելու մասին» ՆԿ-112-Ն կարգադրությունը.

i

6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության մասին» ՆԿ-125-Ն կարգադրությունը.

i

7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-126-Ն կարգադրությունը.

i

8) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հունվարի 10-ից փետրվարի 17-ը Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մասին» ՆԿ-128-Ն կարգադրությունը.

i

9) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ փաստաթղթերի ներկայացման կարգը հաստատելու մասին» ՆԿ-182-Ն կարգադրությունը.

i

10) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ` հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, եվրոպական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ հատկացնելու մասին» ՆԿ-1-Ն կարգադրությունը.

i

11) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-161-Ն կարգադրության 3-րդ կետը.

i

12) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՆԿ-162-Ն կարգադրությունը.

i

13) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքի ծրագրման, գնահատման և դիտարկման համակարգ ներդնելու մասին» ՆԿ-107-Ն կարգադրությունը.

i

14) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրության 3-րդ կետը, ինչպես նաև կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ գլուխը.

i

15) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-62-Ն կարգադրությունը.

i

16) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-91-Ն կարգադրության 2-րդ և 3-րդ կետերը.

i

17) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-229-Ն կարգադրության 3-րդ կետը.

i

18) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՆԿ-232-Ն կարգադրության 2-րդ և 3-րդ կետերը.

i

19) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՆԿ-51-Ն կարգադրության 2-րդ և 3-րդ կետերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն կարգադրության 1-ին կետի 5-րդ և 10-րդ ենթակետերում նշված կարգադրությունները, ինչպես նաև 11-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ ենթակետերում նշված կարգադրությունների համապատասխան դրույթներն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն կարգադրության 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն կարգադրության պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

5 ապրիլի 2018 թվականի

ՆԿ-48-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.04.2018
N ՆԿ-48-Ն
Կարգադրություն