040.0608.290518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2018 թվականի N 608-Ա
«ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «ԱՊՀ մասնակից պետությունների սահմանամերձ տարածքներում անտառային հիվանդությունների օջախների և վնասատուների կանխարգելման և վերացման ուղղությամբ համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Բնապահպանության նախարարին և արտաքին գործերի նախարարին` կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ