041.0757.110618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2018 թվականի N 757-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2018 թվականի հունիսի 13-14-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մոսկվայի օդանավակայանի սպասարկման սրահի հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Խառատյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Վահե Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արմեն Խաչատրյանինը և Կարեն Ազատյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արման Շահինյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արման Աղաջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Արամ Գրիգորյանինը, Կարեն Վանյանինը, Արթուր Գասպարյանինը և Գագիկ Վանոյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի հունիսի 13-ին` Երևան-Մոսկվա, իսկ հունիսի 14-ին` Մոսկվա-Երևան երթուղով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
8. Արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հունիսի 11-ի
N 757-Ա որոշման
ԿԱԶՄ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-14-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի տիկին
Վ. Տողանյան - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ա. Խառատյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Վ. Ներսեսյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Մխիթարյան - ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավար
Ա. Եղոյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Ա. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության պետի
տեղակալ (11.06.18 թ.-14.06.18 թ.)
Վ. Հակոբյան - ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական
(11.06.18 թ.-14.06.18 թ.)
Անվտանգություն
Գ. Հայրապետով - ՊՊԾ պետ
Գ. Մովսեսյան - ՊՊԾ աշխատակից
Ա. Գրիգորյան - ՊՊԾ աշխատակից
Կ. Վանյան - ՊՊԾ աշխատակից
Ա. Գասպարյան - ՊՊԾ աշխատակից
Գ. Վանոյան - ՊՊԾ աշխատակից (11.06.18 թ.-14.06.18 թ.)
ԶԼՄ-ների ներկայացուցիչներ
Կ. Ազատյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր օպերատոր
Ա. Շահինյան - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»
ՊՈԱԿ-ի օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետի պաշտոնակատար
Զ. Հարոյան - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Հայրապետյան - «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Գ. Հարությունյան - «ԱՐ» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ն. Իրիցյան - «Ա1+» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Վ. Մակարյան - «Հրապարակ» թերթի թղթակից (համաձայնությամբ)
Լ. Սուքիասյան - «Առավոտ» թերթի թղթակից (համաձայնությամբ)
Ա. Գզիրյան - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)
Մ. Ասատրյան - «Նյուզ Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)
Հ. Բաղդասարյան - «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարիչ
(համաձայնությամբ)