Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԻՐԻՏ-2» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԱԻՐԻՏ-2» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿ ...

 

 

040.0886.130818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2018 թվականի N 886-Ա

 

«ՆԱԻՐԻՏ-2» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի ֆինանսական արդյունքները` թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2017 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 9549097 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սահմանված կարգով ապահովել «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարման պետական գրանցումը` այն իրականացնելով «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.08.2018
N 886-Ա
Որոշում