041.1573.001118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 նոյեմբերի 2018 թվականի N 1573-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 10-12-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Անահիտ Ավանեսյանի, Նելլի Մելիք-Շահնազարյանի և Լիանա Բարսեղյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների կեցության հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. նոյեմբերի 23-ի
N 1573-Ա որոշման
2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-12-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԹԵՀՐԱՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Նելլի Մելիք-Շահնազարյան - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային
հարաբերությունների վարչության միջազգային
համագործակցության և արարողակարգի բաժնի
գլխավոր մասնագետ
Լիանա Բարսեղյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական
օգնության քաղաքականության վարչության
հիվանդանոցային բժշկական օգնության
քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ: