041.1614.031218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2018 թվականի N 1614-Ա
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին 2018 թվականի դեկտեմբերի 10-13-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն (Կատովիցե)` Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կողմերի 24-րդ կոնֆերանսի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան նախարարական հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Էրիկ Գրիգորյանի` Լեհաստանի Հանրապետություն (Կատովիցե) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ