Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0112.300497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 1997 թ. թիվ 112

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում (ցանկը կցվում է) կատարել փոփոխություններ և լրացումներ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 և սույն որոշումներով կատարված առանձին ձեռնարկությունների ու կազմակերպությունների ենթակայության փոփոխումը, երկշաբաթյա ժամկետում իրականացնել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մարզերի և համապատասխան նախարարությունների համար նախատեսված ֆինանսական հատկացումների վերաբաշխումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 30-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 112 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 266 որոշման թիվ 1 հավելվածում`

ա) Նարեկ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «պետական տնկարանային տնտեսություն» բառերը.

բ) Արարատ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «թիվ թիվ 1, 2, 3, 4, 5 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան հեռակա դպրոց» բառերով.

գ) Զանգակատուն գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «միջնակարգ դպրոց-մանկապարտեզ» բառերից հետո լրացնել «Պ. Սևակի անվան տուն-թանգարան» բառերով.

դ) Պարույր Սևակ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «միջնակարգ դպրոց» բառերից հետո լրացնել «ութամյա դպրոց» բառերով.

ե) Մասիս քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «թիվ թիվ 1, 2, 3, 4, 5, 6 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան հեռակա դպրոց» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 267 որոշման թիվ 1 հավելվածում`

ա) Իջևան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «քաղաքային մշակույթի տուն» և «մարզահամալիր» բառերը.

բ) Դիլիջան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «թիվ 1 գիշերօթիկ դպրոց» բառերից հետո լրացնել «երեկոյան միջնակարգ դպրոց» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 268 որոշման թիվ 1 հավելվածում`

ա) Եղեգնաձոր քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «շրջանային մշակույթի տուն» բառերից հետո լրացնել «երկրագիտական թանգարան» բառերով.

բ) Աղավնաձոր գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

գ) Վարդահովիտ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

դ) Վայք քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «մարզադպրոց» բառը:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 269 որոշման թիվ 1 հավելվածում`

ա) Հրազդան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«թիվ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 միջնակարգ դպրոցներ» բառերը փոխարինել «թիվ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 միջնակարգ դպրոցներ» բառերով.

«երկարօրյա ութամյա դպրոց» բառերը փոխարինել «օժանդակ երկարօրյա դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «շրջանային մշակույթի տուն» բառերով.

բ) Չարենցավան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «թիվ թիվ 1, 2, 3, 4, 5, 6 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան միջնակարգ դպրոց» բառերով.

գ) ցանկը «Արզական գ.» բառերից հետո լրացնել «Ջրառատ գ.», իսկ «թիվ թիվ 1, 2 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո` «միջնակարգ դպրոց» բառերով.

դ) Աբովյան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«թիվ թիվ 1, 2, 4, 5, 6, 7, 8, 10 միջնակարգ դպրոցներ» բառերը փոխարինել «թիվ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 միջնակարգ դպրոցներ» բառերով.

ցանկը լրացնել «թիվ 7 օժանդակ գիշերօթիկ դպրոց» և «արևելյան լեզուների թեքումով ութամյա դպրոց» բառերով.

ցանկից հանել «շրջանային մարզահամալիր» բառերը.

ե) Արամուս գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «շրջանային մշակույթի տուն» բառերը.

զ) Բյուրեղավան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«թիվ 4 գիշերօթիկ դպրոց» բառերը փոխարինել «թիվ 4 առողջարանային գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «երեկոյան միջնակարգ դպրոց», «շրջանային մարզահամալիր» և «մարզադպրոց» բառերով.

է) Եղվարդ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «թիվ թիվ 1, 2, 3 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան միջնակարգ դպրոց» և «մարզադպրոց» բառերով.

ը) Նոր Հաճն քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «թիվ թիվ 1, 2, 3, 4 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան միջնակարգ դպրոց» բառերով.

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 271 որոշման թիվ 1 հավելվածում`

ա) Արմավիր քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում` «թիվ 15 ութամյա գիշերօթիկ դպրոց» բառերը փոխարինել «թիվ 15 օժանդակ գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «վարժարան» և «մարզադպրոց» բառերով.

բ) Մրգաշատ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «թիվ թիվ 1, 2 միջնակարգ դպրոցներ» բառերով.

գ) Հոկտեմբեր գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «միջնակարգ դպրոց» բառերից հետո լրացնել «երեկոյան հեռակա դպրոց» բառերով.

դ) Վաղարշապատ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«թիվ 6 միջնակարգ գիշերօթիկ դպրոց» բառերը փոխարինել «թիվ 6 հատուկ գիշերօթիկ դպրոց» բառերով.

«օժանդակ ութամյա դպրոց» բառերը փոխարինել «թիվ 9 օժանդակ գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «երեկոյան հեռակա դպրոց» և «շրջանային երեկոյան հեռակա դպրոց» բառերով.

ե) Ջրառատի թռչնաֆաբրիկա գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «միջնակարգ դպրոց» բառերով:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 272 որոշման թիվ 1 հավելվածում`

ա) Կապան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«թիվ 5 ութամյա օժանդակ դպրոց» բառերը փոխարինել «թիվ 5 հատուկ գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «երեկոյան դպրոց», իսկ «շրջանային մշակույթի տուն» բառերից հետո` «երկրագիտական թանգարան» բառերով.

բ) Գորիս քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«օժանդակ գիշերօթիկ դպրոց» բառերը փոխարինել «հատուկ գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «երեկոյան դպրոց» բառերով.

գ) Սիսիան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «վարժարան» բառից հետո լրացնել «թիվ 13 հատուկ գիշերօթիկ դպրոց» բառերով.

դ) Ախլաթյան գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 273 որոշման թիվ 1 հավելվածում`

ա) Աշտարակ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

«թիվ թիվ 1, 2, 3, 4, 5 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «թիվ 18 օժանդակ գիշերօթիկ դպրոց» և «երեկոյան միջնակարգ դպրոց» բառերով.

ցանկից հանել «շրջանային մշակույթի տուն» բառերը.

բ) Արագածոտն գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

գ) Արուճ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

դ) Թալին քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

«թիվ թիվ 1, 2 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «ակադեմիական գիշերօթիկ միջնակարգ դպրոց» բառերով.

ցանկից հանել «թիվ թիվ 1, 2 պետական սերմաբուծական տնտեսություններ» բառերը:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 277 որոշման թիվ 1 հավելվածում`

ա) Գավառ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» (Արծվաքար թաղամաս)» բառերով.

«թիվ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «թիվ 17 օժանդակ գիշերօթիկ դպրոց» և «երկրագիտական թանգարան» բառերով.

ցանկից հանել «քաղաքային արտադպրոցական կենտրոն» և «շրջանային արտադպրոցական կենտրոն» բառերը.

բ) Լանջաղբյուր գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

գ) Նորատուս գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

դ) Ծաղկունք գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

ե) Վարսեր գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

զ) Ծովինար գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

է) Ներքին Գետաշեն գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

ը) Լիճք գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «ութամյա դպրոց» բառերից հետո լրացնել «երեկոյան դպրոց» բառերով.

թ) Վերին Գետաշեն գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

ժ) Վարդենիկ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

լրացնել «պետական սերմաբուծական ձեռնարկություն» բառերով.

«թիվ թիվ 1, 2, 3 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան դպրոց» բառերով.

ժա) Ճամբարակ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «շրջանային մշակույթի տուն» բառերը.

ժբ) Վարդենիս քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «թիվ 1 մշակույթի պալատ» բառերը:

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 282 որոշման թիվ 1 հավելվածում`

ա) Գյումրի քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

«Ժողգործիքների պետական նվագախումբ» բառերից հետո լրացնել «ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» և «Շիրակի երկրագիտական թանգարան» բառերով.

ցանկից հանել «քաղաքային մարզադաշտ» բառերը.

բ) Արթիկ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«թիվ 16 ութամյա օժանդակ դպրոց» բառերը փոխարինել «թիվ 16 օժանդակ գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «թիվ 2 երեկոյան հանրակրթական միջնակարգ դպրոց» բառերով:

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 308 որոշման թիվ 1 հավելվածում`

ա) Վանաձոր քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

«շտապ բուժօգնության կայան» բառերից հետո լրացնել «քաղաքային առողջապահության բաժնի կենտրոնացված ավտոհավաքակայան» բառերով.

միջնակարգ դպրոցների ցանկից հանել թիվ թիվ 1, 20, 25 միջնակարգ դպրոցները.

ցանկը լրացնել «Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց (Բազում թաղամաս)» և «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան կրթահամալիր» բառերով.

«մշակույթի պալատ» բառերից հետո լրացնել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» բառերով.

բ) Գուգարք գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» բառերը.

գ) Սպիտակ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» բառերը.

դ) Տաշիր քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» բառերը.

ե) Մեդովկա գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով.

զ) Ստեփանավան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

«թիվ 1 վարժարան» բառերից հետո լրացնել «երեկոյան դպրոց» բառերով.

ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» բառերը.

է) Վարդաբլուր գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «դպրոց-մանկապարտեզ» բառերը.

ը) Ալավերդի քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«թիվ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 միջնակարգ դպրոցներ» բառերը փոխարինել «թիվ թիվ 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 12 միջնակարգ դպրոցներ» բառերով.

«ութամյա դպրոց» բառերը փոխարինել «թիվ 10 ութամյա դպրոց» բառերով.

ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բառերը.

թ) Ակներ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «թիվ 11 ութամյա դպրոց» բառերով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.1997
N 112
Որոշում