Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

Աղյուսակ 8

 

Ծծումբ-հրաքարային (պիրիտի) խտանյութերի որակի նկատմամբ պահանջները

(ըստ 444-75 ԳՕՍՏ-ի)

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                 | Մակնիշները և  նորմերը          |

|                                    |________________________________|

|                                    |ԿՍՖ-0 |ԿՍՖ-1|ԿՍՖ-2|ԿՍՖ-3|ԿՍՖ-4  |

|____________________________________|________________________________|

|Արտաքին տեսքը                       |Սորուն փոշի. Չի թույլատրում օտար|

|                                    |ներառուկներ (ապարների,          |

|                                    |հանքաքարերի, փայտի, բետոնի,     |

|                                    |մետաղի և  այլ նյութերի կտորներ) |

|____________________________________|________________________________|

|Սուլֆիդային ծծումբի պարունակություն,|չի նոր|  48 |  45 |  42 |   38  |

|%, ոչ պակաս                         |մավոր-|     |     |     |       |

|                                    |վում  |     |     |     |       |

|____________________________________|______|_____|_____|_____|_______|

|Կապարի և  ցինկի գումարային          |    50|  1  |  1  |  1  |   1   |

|պարունակությունները, %, ոչ ավելի    |      |     |     |     |       |

|____________________________________|______|_____|_____|_____|_______|

|Մկնդեղի պարունակությունը, %,        |   0,3|  0,3|  0,3|  0,3|   0,3 |

|ոչ ավելի                            |      |     |     |     |       |

|____________________________________|______|_____|_____|_____|_______|

|Ֆտորի պարունակությունը, %, ոչ ավելի |  0,05| 0,05| 0,05| 0,05|   0,05|

|____________________________________|______|_____|_____|_____|_______|

|Խոնավությունը, %, ոչ ավելի          |   3,8|  3,8| 3,8 | 3,8 |   3,8 |

._____________________________________________________________________.

 

գ. Սպառողների հետ համաձայնության դեպքում թույլատրվում է պղնձի և ցինկի գումարային 1%-ից բարձր պարունակությամբ ֆլոտացիոն ծծմբային հրաքարի մատակարարումը:

2) Համալիր (կոլեկտիվ) խտանյութերի անվանումները սահմանվում են ըստ դրանցում պարունակվող, դրամական արտահայտությամբ գերակշռող, մետաղների կամ միներալների:

3) Չափազանց հարուստ պղնձի հանքաքարերը (3-ից 5% և ավելի) պիտանի են անմիջապես հալման համար, իսկ խտանյութերից պիրոմետալուրգիական եղանակով ստացվում է սև պղինձ: Պղնձաձուլական գործարաններում կիրառվում են հալման տարբեր տեխնոլոգիաներ: Ամենատարածված եղանակներից է հալումը անդրադարձիչ վառարաններում, սակայն իր նշանակությունը դեռևս պահպանել է նաև հորանային հալումը: Վերջին ժամանակներում լայնորեն ներդրվում է սև պղնձի ստացման ինքնածին (ավտոգեն) գործընթացները, որը թույլ է տալիս միևնույն ցիկլում թրծման, հալման, ինչպես նաև փոխադրման (կոնվերտացման) գործընթացների համատեղմամբ պարզեցնել տեխնոլոգիան: Նշվածը հնարավորություն է տալիս բարձրացնել հումքի օգտագործման համալիրությունը, բացառել կամ խիստ նվազեցնել վառելիքի ծախսը, կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը: Մետալուրգիական արտադրության թափոնային գազերից ստանում են ծծմբական թթու կամ տարրական (էլեմենտար) ծծումբ, իսկ փոշուց` կապար, ցինկ, բիսմութ, կադմիում, գերմանիում և այլ էլեմենտներ:

4) Սև պղնձի էլեկտրոլիտային զտումը (ռաֆինացումը) ապահովում է բարձր մաքրության պղնձի ստացումը և բազմաթիվ արժեքավոր բաղադրիչների կորզումը: Էլեկտրոլիտային ապարախյուսերից (շամներից) կորզվում են սելենը, թելուրը և ազնիվ մետաղները: Պղնձի հանքաքարերի վերամշակման տարաբնույթ մեթոդների առկայությունը և դրանց շարունակաբար արդիականացումը ապահովում է ավելի մեծաքանակ օգտակար բաղադրիչների կորզումը` անգամ հանքաքարերում դրանց չափազանց ցածր պարունակությունների դեպքում:

5) Տարբեր երկրներում պղնձի արտադրությունում նշանակալի դերակատարում է ստացել աղքատ և արտահաշվեկշռային հանքաքարերից, դժվարահարստացվելի օքսիդացած հանքաքարերից, հարստացման ֆաբրիկաների պոչերից և մետալուրգիական արտադրության խարամներից (շլակներից) պղնձի կորզման լուծազատման (էքստրակցիայի) և էլեկտրատարրալուծման (էլեկտրոլիզի) վրա հիմնված SX-EW անվանված նոր տեխնոլոգիան: 1990-2000 թվականներին նշված տեխնոլոգիայով պղնձի արտադրությունը ավելացել է 3.3 անգամ, Չիլիում` 12.5 անգամ:

(52-րդ կետը փոփ. 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

53. Հանքաքարերի քիմիական և միներալային կազմի, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունների և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության արդյունքում որոշվում են դրանց բնական տարատեսակները և կանխապես, մոտավոր ճշտությամբ, նախանշվում վերջիններիս ընտրովի արդյունահանում և առանձին վերամշակում պահանջող արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը:

1) Հանքաքարերի վերջնական ստորաբաժանումն ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների կատարվում է հանքավայրում հայտնաբերված բնական տարատեսակների տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով:

54. Հանքաքարերի տեխնոլոգիական հատկությունները, որպես կանոն, ուսումնասիրվում են լաբորատոր և կիսաարդյունաբերական պայմաններում` միներալատեխնոլոգիական, փոքր տեխնոլոգիական, լաբորատոր, խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական նմուշներով: Արդյունաբերական վերամշակման փորձից ելնելով, հեշտ հարստացվող հանքաքարերի համար թույլատրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը: Դժվար հարստացվող կամ նոր տիպի հանքաքարերի համար, որոնց վերամշակման փորձը բացակայում է, հանքաքարերի և դրանց վերամշակման արգասիքների տեխնոլոգիական հետազոտությունները, տեխնիկական պայմաններին դրանց չհամապատասխանելու դեպքում, պետք է իրականացվեն շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված հատուկ ծրագրով:

1) Երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում տեխնոլոգիական հետազոտության համար նմուշառումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացման նպատակով` հետազոտությունների համար անհրաժեշտ ծավալներով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 01-Ն հրամանի հավելվածով:

2) Հանքաքարերի հարստացվելիության ուսումնասիրման ժամանակ, տեխնոլոգիական միներալաբանության մեթոդներով և եղանակներով, պարզվում են դրանց օքսիդացման աստիճանը, քիմիական կազմը, ներկառուցվածքային-մակատեսքային առանձնահատկությունները, ուղեկից և վնասակար բաղադրիչների առկայությունը: Գնահատվում է ջարդելիությունը և մանրելիությունը, իրականացվում է մաղային, դիսպերսիոն և գրավիտացիոն անալիզներ: Ընտրվում է հարստացման տեխնոլոգիական սխեման, որոշվում է մանրացման աստիճանականությունը և մանրացման խոշորությունը` ըստ աստիճանների: Որոշվում է հարստացման եղանակը և ուղեկից բաղադրիչներ պարունակող խտանյութերի ու արդյունաբերական արտադրանքի չափաբերման եղանակները:

3) Այն դեպքում, երբ վնասակար բաղադրամասեր (մկնդեղ, ծարիր և այլն) պարունակող հանքաքարերի վերամշակումից ստացված խտանյութերը չեն բավարարում դրանց նկատմամբ սահմանված պահանջները, ինչպես նաև անկոտրում հանքաքարերի համար անհրաժեշտ է գնահատել մանրէական (բակտերիական) տարրալուծման եղանակներով վերամշակման տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը և արդյունավետությունը:

4) Տեխնոլոգիական փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մշակամանրէներ, հանքաքարի մանրացման աստիճանը, որոշել խյուսի (պուլպա) խտությունը, դրա խառնման և օդավորման (աերացիա) ակտիվությունը, օպտիմալ PH-ը, ջերմաստիճանը, խյուսի 1 մլ-ում բջիջների պարունակությունը, օգտակար բաղադրիչների ելքի (ոսկու դեպքում կորզման) մեծությունները, ազդանյութերի ծախսը (այդ թվում նաև օգտագործված լուծույթների վնասազերծման համար անհրաժեշտ):

5) Հանքաքարերի տեխնոլոգիական հետազոտությունների ժամանակ առաջարկվում է ճառագայթաչափական (լուսաչափառենտգենա-ճառագայթաչափական, նեյտրոնաակտիվացված և այլն) մեթոդներով ուսումնասիրել տրանսպորտային տարողություններում հանքաքարերի չափաբաժնային տեսակավորման կամ նախքան մանրացումը դրանց կտորավոր նյութերի ընտրության հնարավորությունը: Հանքային հումքի ճառագայթաչափական հարստացման ուսումնասիրության ժամանակ պետք է որոշվեն դրա ֆիզիկական հատկանիշները, որոնք կարող են օգտագործվել հանքային զանգվածի տարանջատման (զատման) համար: Այդ հատկանիշներով կարող են որոշվել հանքային զանգվածի տարբեր ծավալների կամ կտորների չափերի նկատմամբ հանքաքարի ցայտունության (կոնտրաստություն) կիրառելիությունը, գնահատվել ճառագայթաչափական հարստացման (տեսակավորում, զատում) ցուցանիշները` հանքային բաղադրամասերի սահմանային պարունակությունների տարբեր մեծությունների համար: Դրական արդյունքների դեպքում անհրաժեշտ է ճշտել ընտրովի հանույթ պահանջող հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը կամ հաստատել հանքային զանգվածի համախառն հանույթի հնարավորությունը, ինչպես նաև որոշել ճառագայթաչափական հարստացման օպտիմալ սխեման: Հանքաքարերի վերամշակման եղանակների հետագա փորձարկումներն իրականացվում են դրանց ճառագայթաչափական տեսակավորման կամ զատման մեթոդը հանքաքարերի հարստացման ընդհանուր տեխնոլոգիական սխեմայի մեջ ընդգրկելու հնարավորությունների և տնտեսական արդյունավետության հաշվառմամբ:

55. Հանքաքարերն ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների ստորաբաժանման համար կատարվում է երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրում, որի ժամանակ նմուշարկման ցանցը ընտրվում է հանքաքարերի բնական տարատեսակների քանակից և միախառնման հաճախականությունից:

1) Որոշակի խտության ցանցով վերցված միներալոգոտեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված հանքաքարերի բնական բոլոր տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է հանքավայրի հանքաքարերի տեխնոլոգիական տիպայնացում` առանձնացնելով հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է դրանց նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփոխականությունն առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահմաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ:

2) Լաբորատոր և խոշոր-լաբորատոր նմուշներով ուսումնասիրվում են հանքաքարերի առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի տեխնոլոգիական հատկությունները` դրանց վերամշակման օպտիմալ տեխնոլոգիական սխեմայի ընտրության և հարստացման հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների և ստացվող արտադրանքի որակի որոշման համար անհրաժեշտ աստիճանով: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է որոշել հանքաքարերի մանրացման աստիճանը, որը ապահովում է արժեքավոր միներալների բացումը` նվազագույն ապարախյուսացմամբ (շլամացմամբ) և պոչեր դրանց անցմամբ:

3) Կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները ծառայում են լաբորատոր նմուշների արդյունքներով մշակված տեխնոլոգիական սխեմաների ստուգման և հանքաքարերի հարստացման ցուցանիշների ճշտման համար:

4) Արտադրական փորձարկումները կատարվում են հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործողի հետ նախապես համաձայնեցված ծրագրով: Նմուշարկումը կատարվում է ուսումնասիրման ծրագրին համապատասխան:

56. Խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական և միներալային կազմով, ներկառուցվածքային-մակատեսքային առանձնահատկություններով, ֆիզիկական և ուրիշ հատկություններով պետք է համապատասխանեն տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպի հանքաքարերի միջին կազմին` հնարավոր աղքատացման հաշվառմամբ:

57. Կատարված հետազոտությունների արդյունքում պետք է ապահովվեն օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկությունների ուսումնասիրումը` դրա արդյունաբերական նշանակության բաղադրիչների համալիր կորզմամբ հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.

1) որոշվի ելակետային հանքաքարի ու հարստացման արգասիքների միներալային ու քիմիական կազմը.

2) ներկայացվեն տվյալներ հանքաքարի ջարդելիության, մանրելիության, նյութի մանրացման անհրաժեշտ աստիճանի և ելակետային հանքաքարի ու հարստացման արգասիքների մաղային և այլ անալիզների մասին.

3) տրվեն տեղեկություններ ելակետային հանքաքարի և հարստացման արգասիքների խտության, լիրքային զանգվածի և խոնավության մասին.

4) բերվեն վերամշակման գործընթացների տեխնոլոգիական ցուցանիշները.

ա. ճառագայթաչափական հարստացման համար` հարստապոչերի և խտանյութերի ելքը, դրանցում օգտակար բաղադրիչների ելքը (ոսկու դեպքում` կորզումը) և պարունակությունը, հարստացման գործակիցը, տրանսպորտային տարողությունների, հանքաքարերի չափաբաժինների ու կտորների չափերը, որոնցով ենթադրվում է իրականացնել հանքաքարերի տեսակավորումը և զատումը,

բ. ֆլոտացիոն և այլ եղանակներով հարստացման համար` օգտակար բաղադրիչների խտանյութի ելքը (ոսկու դեպքում` կորզումը), դրա որակը (պղնձի և այլ օգտակար բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունը), խտանյութի վերամշակման մեթոդը, պղնձի և այլ օգտակար բաղադրիչների կորզումը տարբեր գործողություններում և միջանցիկ կորզումը, ազդանյութերի ծախսը, արդյունաբերական կեղտաջրերի վնասազերծման անհրաժեշտությունը.

5) պարզաբանվեն ուղեկից բաղադրիչների գոյաձևերը և հարստացման ու խտանյութերի լրացուցիչ վերամշակման արտադրանքներում դրանց բաշխման հաշվեկշիռը, ինչպես նաև որոշվեն ուղեկից բաղադրիչների կորզման հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը.

6) ուսումնասիրվի հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայով ստացվող շրջանառու ջրերի ու թափոնների օգտագործման հնարավորությունը, և տրվեն առաջարկություններ արդյունաբերական կեղտաջրերի մաքրման վերաբերյալ:

58. Կատարված հետազոտությունների արդյունքում հանքաքարերի վերամշակման ընտրված տեխնոլոգիան պետք է ապահովի հանքաքարի առավելագույն կորզվող արժողությունը:

 

i

6. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԼԵՌՆԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)

 

59. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվել են առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր: Պետք է որոշել հնարավոր ջրաներհոսները դեպի շահագործական լեռնային փորվածքներ, որոնց անցումը նախատեսված է կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ և մշակել առաջարկներ փորվածքները ստորերկրյա ջրերից պաշտպանելու համար: Անհրաժեշտ է նաև.

1) Ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը. շահագործվող հանքավայրերում որոշվում են հանքարանային ջրերի և արտադրական հոսքաջրերի քիմիական կազմերը.

2) Գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման կամ դրանցից օգտակար բաղադրամասերի կորզման համար, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա.

3) Առաջարկություններ ներկայացնել առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.

4) Տալ օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը.

5) Ցամաքուրդային ջրերի օգտահանման նպատակով գնահատել դրանց շահագործական պաշարները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1480-Ն որոշման 1-ին կետով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման համաձայն.

6) Հանքարանի նախագծման համար, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքում առաջարկություններ ներկայացնել երկրաբանական զանգվածի ցամաքեցման, ջրատար ուղիների, ցամաքուրդային ջրերի օգտահանման, ջրամատակարարման աղբյուրների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ.

60. Հանքավայրերի հետախուզման ժամանակ ինժեներաերկրաբանական հետազոտությունները անհրաժեշտ են արդյունահանման նախագծման (բացահանքի, ստորգետնյա լեռնային փորվածքների ու բնամասերի, հորատապայթեցման ու ամրակապման աշխատանքների անձնագրերի հիմնական պարամետրերի հաշվարկ) և լեռնային աշխատանքների իրականացման անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով:

1) Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` հանքաքարերի, հանքատեղակալող (հանքապարփակող) ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, հանքավայրի ապարների զանգվածի ինժեներաերկրաբանական առանձնահատկությունները և դրանց անիզոտրոպիան, ապարների կազմը, դրանց ճեղքավորվածությունը, տեկտոնական խախտվածությունը, մակատեսքային առանձնահատկությունները, կարստայնությունը, քայքայվածությունը հողմահարման գոտում, ժամանակակից երկրաբանական պայմանները, որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:

2) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է ստացվեն տվյալներ` լեռնային փորվածքների կայունության և բացհանքի հիմնական պարամետրերի հաշվարկի կանխատեսումային գնահատման համար:

3) Հանքավայրի շրջանում համանման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող` գործող հանքահորերի կամ բացհանքերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել այդ հանքահորերի և բացհանքերի տվյալները վերջիններիս ջրակալման աստիճանի և ինժեներաերկրաբանական պայմանների մասին:

61. Նոր հայտնաբերված հանքավայրերի շրջանում անհրաժեշտ է պարզել օգտակար հանածոների հանքակուտակներից զերծ մակերեսների տեղադրությունը, որտեղ կարող են տեղաբաշխվել արտադրական և բնակելի քաղաքացիական նշանակման օբյեկտներ, դատարկ ապարների թափոնակույտեր: Հողամասերի վերականգնման (ռեկուլտիվացիա) հետ կապված հարցերի լուծման համար անհրաժեշտ է որոշել հողածածկույթի հզորությունը և իրականացնել փխրուն ապարների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև պարզել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկություն) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

62. Հանքապարփակող ապարներում ինքնուրույն հանքակուտակներ առաջացնող մյուս օգտակար հանածոները պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման հնարավոր բնագավառները որոշելու մանրամասնությամբ:

63. Պետք է որոշել մարդու առողջության վրա ազդող գործոնները (պնևմափոշավտանգավորություն, բարձր ռադիոակտիվություն, երկրաջերմային պայմաններ և այլն):

64. Բնապահպանական (էկոլոգիական) հետազոտությունների հիմնական նպատակը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովելն է.

1) Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն շինարարության համար նախատեսվող հանքարդյունաբերական կազմակերպության ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների բնույթը, ուժգնությունը (ինտենսիվությունը), ազդեցության աստիճանը և վտանգավորությունը, գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները, տրվեն շրջակա միջավայրի պահպանությանը միտված առաջարկություններ:

2) Շրջակա միջավայրի վրա պղնձի հանքավայրերի ազդեցության տեխնածին աղբյուրների առանձնահատկությունները որոշվում են արդյունահանման եղանակից (բաց և ստորգետնյա), հանքաքարերի հարստացման առաջատար` ֆլոտացման եղանակից, ինչպես նաև մթնոլորտը (հատկապես ծծմբային գազով) ու ջրերը աղտոտող, մետալուրգիական գործընթացների արդյունքում առանձին բաղադրիչների ամբողջական հավաքման անհնարինությունից կախված:

3) Հողերի ռեկուլտիվացման հետ կապված հարցերի որոշման համար անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հզորությունը և կատարել փխրուն նստվածքների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև բացահայտել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկության) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

4) Շրջակա միջավայրի պահպանության, աղտոտման կանխարգելման և հողերի ռեկուլտիվացման անհրաժեշտ միջոցառումների մշակման նպատակով պետք է տրվեն առաջարկություններ:

65. Պղնձի հանքավայրերի շահագործումը կատարվում է բաց, ստորգետնյա և համակցված եղանակներով: Համակցված եղանակի դեպքում բաց և ստորգետնյա աշխատանքների սահմանը որոշվում է մակաբացման սահմանային գործակցի միջոցով: Մշակման եղանակի ընտրությունը կախված է հանքամարմինների տեղադրման լեռնաերկրաբանական պայմաններից, ընդունված լեռնատեխնիկական ցուցանիշներից և որոշվում է օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման ժամանակ: Մշակման բաց եղանակին բաժին է ընկնում արդյունահանվող պղնձի 2/3-ը: Սահմանափակ քանակներով, շահագործված (Բլյավինսկու) և նոր շահագործման հանձնվող` պղնձի աղքատ հանքաքարերով հանքավայրերում (Ռեյ` ԱՄՆ, Կանանեյա` Մեքսիկա), օգտագործվում է ստորգետնյա տարրալուծման եղանակը (քիմիական, մշակամանրէ(բակտերիա)աքիմիական):

66. Հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրակրիալոգիական, լեռնաերկրաբանական և այլ բնական պայմաններ պետք է ուսումնասիրված լինեն հանքավայրի շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումը ապահովող մանրամասնությամբ: Շահագործման հիդրոերկրաբանական և լեռնատեխնիկական հատկապես բարդ պայմանների դեպքում, որոնք պահանջում են հատուկ աշխատանքների առաջադրում, անցկացվող հետազոտությունների ուղղություն, ծավալներ, ժամկետներ և կարգ, համաձայնեցվում է լիազոր մարմինների հետ:

67. Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու կարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ:

 

7. ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

68. Պղնձի հանքավայրերի պաշարների հաշվարկը և որակավորումը ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան:

69. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն`

1) հետախուզվածության և պաշարների քանակն ու որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության միատեսակ աստիճանով.

2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ հանքամարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.

3) հանքամարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի (ծալքի թև, փականային մաս, խզումնային խախտումներով սահմանափակված տեկտոնական բլոկ) նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.

4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ.

5) հանքամարմինների անկման ուղղությամբ հաշվարկային բլոկները նպատակահարմար է տարանջատել լեռնային աշխատանքների կամ հորատանցքերի հորիզոններով` պաշարների մշակման հաջորդականության հաշվառմամբ: Հանքամարմինների կամ հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակներն երկրաչափացման և եզրագծման անհնարինության դեպքում հաշվարկային բլոկում հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների քանակը և որակը որոշվում է վիճակագրական եղանակներով:

i

70. Պաշարների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև պղնձի հանքավայրերի առանձնահատկությունները արտացոլող հետևյալ լրացուցիչ պայմանները:

1) A կարգի պաշարները հաշվարկվում են միայն 1-ին խմբի հանքավայրերի մանրամասն հետախուզված տեղամասերում` առանց արտարկման, հորատանցքերով և լեռնային փորվածքներով եզրագծված բլոկներում` Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 32-րդ կետի պահանջներին համապատասխան:

ա. Այն հանքավայրերում, որտեղ հանքաքարերի քանակը որոշվում է հանքաբերության գործակցի կիրառմամբ, A կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը մոտ է մեկին, որոշված են ընտրովի (անջատ) հանույթի ենթակա կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի ձևը և չափերը, տարածական տեղադիրքը:

բ. Շահագործվող հանքավայրերում A կարգի պաշարները հաշվարկվում են շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում նախապատրաստված և հանույթին պատրաստ հաշվարկային այն բլոկների պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 32-րդ կետի պահանջներին:

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը մինչև +-10 է:

2) B կարգի պաշարները հաշվարկվում են միայն 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում: Դրանց են վերագրվում մանրամասն հետախուզված տեղամասերում կամ հանքամարմինների այլ մասերում առանձնացված պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 32-րդ կետի պահանջներին:

ա. B կարգի պաշարների եզրագիծը պետք է անցկացվի գլխավորապես լեռնային փորվածքներով, իսկ խոշոր միներալացված գոտիների, շտոկվերկների և նշանակալի չափերի հանքակուտակների համար` նաև հորատանցքերով, ընդ որում 2-րդ խմբի հանքավայրերում` առանց արտարկման: Հանքամարմինների հիմնական երկրաբանական բնութագրերը և հանքաքարերի նյութական կազմն ու որակը այդ եզրագծի սահմաններում պետք է որոշվեն բավարար ծավալի հատկանշական տվյալներով, որոնց ստացումն ապահովվում է սույն հավելվածի 32-րդ կետում բերված (աղյուսակ 4) հետախուզական փորվածքների խտությամբ և 4-6 գլուխներով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի ու որակական հատկությունների և այլ պայմանների ուսումնասիրությանը ներկայացվող պահանջներով:

բ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում բերված` առանձին կարգերի պաշարների հաշվարկային նորմատիվները (ըստ ծառայման-օգտագործման տարիների) փոփոխական մեծություններ են ոչ միայն հանքավայրերի տարբեր խմբերի համար, այլև յուրաքանչյուր խմբի շրջանակներում և կախված են օգտակար հանածոյի արժողության գործակցից (Գա` միավոր հանքաքարի կորզվող արժողության հարաբերությունը դրա արդյունահանման ու վերամշակման բերված ծախսերին) և բոլոր կարգերի հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով հանքարդյունաբերական կազմակերպության ապահովվածության ժամկետներից:

գ. Դասակարգման դրույթների կիրառումն ապահովում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացում, հետախուզման տևողության կրճատում և ռիսկի ցածր աստիճան (B կարգի պաշարների քանակի էական կրճատում):

դ. Հանքաբերության գործակցի կիրառմամբ հանքաքարերի քանակը որոշելիս` 1-ին խմբի հանքավայրերում, B կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը բարձր է հանքավայրի համար այդ գործակցի միջին մեծությունից, հաստատվել են հանքաբերության փոփոխականության բնույթը հատակագծում և խորքում, պարզաբանվել են կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի օրինաչափությունները, դրանց տիպական ձևերն ու բնորոշ չափերը` վերջիններիս ընտրովի արդյունահանման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ աստիճանով, իսկ 2-րդ խմբի հանքավայրերում` այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը մոտ է մեկին, որոշված են ընտրովի (անջատ) հանույթի ենթակա կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի ձևը և չափերը, տարածական տեղադիրքը.

ե. Շահագործվող հանքավայրերում B կարգի պաշարները հաշվարկվում են, լրահետախուզման, շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 32-րդ կետի պահանջներին:

զ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-10-ից մինչև +-25 տոկոս է:

3) C1 կարգի պաշարներին են վերագրվում հանքավայրերի այն տեղամասերի պաշարները, որոնց սահմաններում անցած լեռնային փորվածքների և հորատանցքերի միջև եղած հեռավորությունները համապատասխանում են այդ կարգի համար ընդունված հետախուզացանցին, իսկ ստացված տեղեկատվության հավաստիությունը հաստատվել է մանրամասն հետախուզման համար առանձնացված տեղամասերի արդյունքներով կամ մշակվող հանքավայրերի շահագործման տվյալներով:

ա. Շտոկվերկային տիպի հանքավայրերում հանքամարմինների ներքին կառուցվածքի հիմնական առանձնահատկությունների ուսումնասիրվածությունը պետք է ապահովի կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի հանքայնացման բնույթի և դրանց տեղաբաշխման օրինաչափությունների պարզաբանումը:

բ. C1 կարգի պաշարների եզրագծերը 3-րդ և 4-րդ խմբի հանքավայրերում որոշվում են հետախուզական փորվածքներով, իսկ 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում կամ առավել կայուն և խոշոր հանքամարմինների համար` երկրաբանական տվյալներով հիմնավորված սահմանափակ արտարկմամբ:

գ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի պահանջներով սահմանվում է հետախուզված և նախնական գնահատված պաշարներով, 3-րդ խմբի պղնձի հանքավայրում հետախուզման ենթակա C1 կարգի պաշարների անհրաժեշտ քանակությունը:

դ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-25-ից մինչև +-40 տոկոս է:

(70-րդ կետը փոփ. 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

71. C2 կարգի պաշարները հաշվարկվում են կոնկրետ հանքամարմիններում, որոնց եզրագծերը որոշված են երկրաբանական ու երկրաֆիզիկական տվյալներով և հավաստված են կոնդիցիոն հանքաքարեր հատող հատուկենտ հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով, կամ ավելի բարձր կարգի հետախուզված պաշարների տարածման և անկման ուղղություններով արտարկման միջոցով` վերջինս հավաստող առանձին հանքային հետախուզահատումների, երկրաֆիզիկական աշխատանքների արդյունքների երկրաբանական-կառուցվածքային տվյալների և հանքամարմինների հզորությունների ու պղնձի պարունակությունների փոփոխությունների օրինաչափությունների առկայության դեպքում:

ա. Հանքարդյունաբերական կազմակերպության ընդունելի (նորմատիվ) շահութաբերության պայմաններում (Գա=1), C2 կարգի պաշարների պահանջվող նորմատիվ քանակությունը, ըստ Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի պահանջների, 3-րդ խմբի հանքավայրերում կկազմի 30%-ից (10 տարով ընդհանուր պաշարներով ապահովվածության դեպքում) մինչև 70% (25 և ավելի տարով պաշարներով ապահովվածության դեպքում), իսկ 4-րդ խմբի հանքավայրերում` համապատասխանաբար 60%-ից մինչև 75%:

բ. C2 կարգի պաշարների եզրագծերը անհրաժեշտ է որոշել հաշվի առնելով հանքամարմինների տեղադրման պայմանները և դրանց չափերի, ձևերի ու հզորությունների, հանքաքարի կազմության և պղնձի պարունակությունների փոփոխության օրինաչափությունները:

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-40-ից մինչև +-60 տոկոս է:

72. Պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի, շահագործման և բացման եղանակների, հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային):

1) Արդյունաբերական տարբեր տիպերի և տեսակների հանքաքարերի եզրագծման անհնարինության դեպքում դրանց հարաբերակցությունը որոշվում է վիճակագրական եղանակով:

2) Հանքաքարի պաշարները հաշվարկվում են առանց հաշվի առնելու դրանց խոնավությունը (չոր հանքաքար)` նշելով թաց հանքաքարի բնական խոնավության մեծությունը: Խոնավատար ծակոտկեն հանքաքարերի դեպքում կատարվում է նաև թաց հանքաքարի պաշարների հաշվարկ:

3) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը:

4) Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակի համաձայն` կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածմասպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվում են երեք ենթախմբի` առանձնակի հեռանկարային (t<15), հեռանկարային="" (t="15-30" տարի)="" և="" քիչ="" հեռանկարային="" (t="30-50">

i

73. Պաշարները հաշվարկելիս պետք է բացահայտվեն պղնձի և այլ օգտակար բաղադրամասերի արտակարգ բարձր («մրրկային») պարունակությամբ նմուշները, պարզաբանվի դրանց ազդեցությունը հետախուզական հատումներում և հաշվարկային բլոկներում միջին պարունակության մեծության վրա և անհրաժեշտության դեպքում սահմանափակվի դրանց չհիմնավորված ազդեցությունը: Հանքամարմինների` բարձր պարունակությամբ և մեծ հզորությամբ մասերը պետք է առանձնացվեն ինքնուրույն հաշվարկային բլոկների և հետախուզվեն ավելի մանրամասն:

1) Միջին պարունակությունների վրա «մրրկային» նմուշների ազդեցության նվազեցման համար առաջարկվում է հաշվարկային բլոկների մեջ ընդգրկել հանքամարմինների համեմատաբար համասեռ բաշխված պարունակությամբ և մոտ հզորությամբ մասեր:

2) Շահագործվող հանքավայրերում «մրրկային» պարունակության մեծությունների մակարդակի և դրանց փոխարինման մեթոդների որոշման համար անհրաժեշտ է օգտագործել հետախուզման և շահագործման տվյալների համադրման արդյունքները (այդ թվում` հետախուզական ցանցի խտացմանը զուգընթաց` ըստ պղնձի պարունակության դասերի նմուշների բաշխման փոփոխությունների առանձնահատկությունները):

(73-րդ կետը փոփ. 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

74. Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող հանքաքարերի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:

75. Բնակավայրերի, կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների ու ջրահոսքերի ապահովիչ բնամասերում և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող հանքաքարերի պաշարները վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի` հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:

i

76. Շահագործվող հանքավայրերում նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման համար անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության:

1) Համադրման նյութերում պետք է բերվեն.

ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը,

բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ Պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,

գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, հանքամարմինների և ամբողջ հանքավայրի),

դ. մարված պաշարների եզրագծում հանքաքարի և մետաղի հաշվեկշիռը` լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, հանքաքարերի արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով.

ե. (ե ենթակետն ուժը կորցրել է 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

զ. (զ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

է. (է ենթակետն ուժը կորցրել է 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

2) Եթե հետախուզման արդյունքներն ամբողջությամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանական-մարկշեյդերական հաշվառման արդյունքները:

3) Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ հանքաքարերի որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, պետք է իրականացվի պաշարների հատուկ հաշվարկ` լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տրվի այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը:

4) Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (հանքամարմինների հզորություններ, հանքաբերության գործակիցներ, օգտակար բաղադրիչների պարունակություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և հանքաքարերի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:

(76-րդ կետը փոփ. 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

i

77. Վերջին տարիներին, համակարգչային տեխնիկայի զարգացման շնորհիվ, արտասահմանյան պրակտիկայում մետաղական հանքավայրերի պաշարների հաշվարկի ժամանակ լայն կիրառություն է ստացել երկրավիճակագրական մոդելավորման մեթոդը, որը հնարավորություն է տալիս օգտագործել կրայնինգի ընթացակարգը` ուսումնասիրվող հայտանիշների (օգտակար բաղադրամասի պարունակություններ, հանքային հատումների հզորություններ, գծային պարունակություններ և այլն) տարածական տեղաբաշխման օրինաչափությունների հետազոտման և դրանց գնահատման համար` հնարավոր սխալների ամպլիտուդի որոշմամբ:

1) Կրայգինգի կիրառման արդյունավետությունը նշանակալիորեն պայմանավորված է ելակետային հետախուզական տեղեկատվության քանակով ու որակով, հետախուզվող հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների համապատասխանող` առաջնային տվյալների և մոդելավորման վերլուծության մեթոդաբանությամբ (հաշվարկային պարամետրտեղաբաշխման օրենքներ, տրենդի և անիզոտրոպիայի բնույթ, կառուցվածքային սահմանների ազդեցություն, փորձարարական վարիոգրամների կառուցվածք ու որակ և այլն): Կրայգինգի ընթացակարգի օգտագործման ժամանակ հետախուզական հատումների քանակն ու խտությունը պետք է բավարար լինի օպտիմալ միջարկման բանաձևերի հիմնավորման համար (երկչափ մոդելավորման համար` մի քանի տասնյակ հետախուզահատումներից ոչ պակաս, եռաչափի համար` մի քանի հարյուր նմուշից ոչ պակաս): Տարածական փոփոխականների հատկությունների ուսումնասիրությունն առաջարկվում է կատարել մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում:

2) Վարիոգրամները կառուցվում են հանքային միջանցուկ հատումների տվյալներով, որոնց երկարությունը համապատասխանեցվում է հանքաստիճանի և նմուշարկման միջակայքի հետ:

3) Հանքավայրի երկրավիճակագրական բլոկային մոդելի կառուցման ժամանակ պարզագույն բլոկի հնարավոր առավելագույն չափերը ընտրվում են ելնելով արդյունահանման տեխնոլոգիայից, իսկ նվազագույն չափերը որոշվում են դիտարկումների հետախուզացանցի խտությամբ (չի թույլատրվում պարզագույն բլոկի կողերի չափերը ընտրել հետախուզացանցի միջին խտության Զ-ից ավելի փոքր):

4) Պաշարների հաշվարկման արդյունքները կարող են ներկայացվել հետևյալ կերպ.

ա. Հավասարակողմնորոշված միանման բլոկների ցանցով հաշվարկման դեպքում կրայնինգի դիսպերսիայի մեծությունների հետ համատեղ կազմվում են հաշվարկային պարամետրերի աղյուսակները` ըստ յուրաքանչյուր պարզագույն բլոկների:

բ. խոշոր երկրաբանական բլոկների մեթոդով հաշվարկման դեպքում` անհատական երկրաչափությամբ յուրաքանչյուր բլոկ պետք է տեղորոշված լինի տարածության մեջ և ունենա իր ազդեցության գոտում ներառված նմուշների անվանացանկը:

5) Թվային տվյալների բոլոր զանգվածները (նմուշարկման տվյալները, նմուշների կամ հանքային հատումների կոորդինատները, կառուցվածքային վարիոգրամների վերլուծական արտահայտությունները և այլն) պետք է ներկայացվեն փորձաքննության համար մատչելի, լայն տարածում ունեցող ծրագրային համալիրների ձևաչափով: Կերպափոխումները, միտումները (տրենդները) և վարիոգրամները համաչափացնող մոդելները ներկայացվում են վերլուծական և նկարագրական տեսքով:

6) Համարվում է, որ պաշարների հաշվարկի երկրավիճակագրական եղանակը հնարավորություն է տալիս առավելագույն ճշտությամբ որոշել պղնձի միջին պարունակությունները շահագործական բլոկներում, հանքամարմիններում և ամբողջ հանքավայրում` առանց արտակարգ բարձր պարունակությամբ նմուշների ազդեցության իջեցման համար հատուկ եղանակներ կիրառելու: Այն հնարավորություն է տալիս նաև նվազեցնել շատ բարդ ձևաբանություն և ներքին կառուցվածք ունեցող հանքամարմինների եզրագծման ժամանակ թույլ տրվող սխալները և օպտիմալացնել հանքավայրի մշակման տեխնոլոգիան: Միաժամանակ, պաշարների հաշվարկի երկրավիճակագրական մեթոդների կիրառումը պետք է խիստ վերահսկելի լինի և ենթարկվի հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով թելադրվող պայմաններին: Բոլոր դեպքերում երկրավիճակագրական մոդելավորման և գնահատման արդյունքները պետք է ստուգվեն (համեմատվեն) պաշարների հաշվարկի ավանդական մեթոդների արդյունքներով:

7) Համակարգիչների օգնությամբ ավանդական մեթոդներով պաշարների հաշվարկի ժամանակ առաջարկվում է օգտագործել ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել, ստուգել և ճշտել ելակետային տվյալները (հետախուզական փորվածքների կոորդինատները, թեքումաչափության կամ հորատանցքերի ուղղության շեղման տվյալները, քարաբանական-շերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման արդյունքները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրեր և այլն), միջանկյալ հաշվարկների արդյունքները (կոնդիցիաների պահանջներին համապատասխան առանձնացված հանքային հետախուզահատումների անվանացուցակը (կատալոգը), երկրաբանական կտրվածքները կամ հատակագծերը` արդյունաբերակահան հանքայնացման սահմաններով, հանքամարմինների պրոյեկցիաները հորիզոնական կամ ուղղաձիգ հարթությունների վրա, հաշվարկային պարամետրերի անվանացուցակն ըստ հաշվարկային բլոկների, հանքաստիճանների ու կտրվածքների) և պաշարների հաշվարկի ամփոփ արդյունքները: Ելքային փաստաթղթերը և մեքենայական գծագրերը ըստ կազմի, կառուցվածքի ու ձևի պետք է համապատասխանեն այդ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին:

(77-րդ կետը փոփ. 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

78. Հիմնական բաղադրիչների պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:

 

8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ) ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

79. Արդյունաբերական յուրացման համար պղնձի հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:

80. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների նորմատիվ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համաձայն, ընդ որում, 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)` A և B կարգով, իսկ և 3-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)` C1 կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:

1) 1-ին և 2-րդ խմբի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կարող են հաստատվել (վերահաստատվել) նաև C2 կարգի պաշարներ, որոնց լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը:

2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում պղնձի 1-3-րդ խմբերի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը` պաշարների հաշվարկի նյութերի փորձաքննության հիման վրա, սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը` պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ, հաշվի առնելով Դասակարգման 44-րդ կետի 4-10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:

i

81. Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում:

(81-րդ կետը լրաց. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)

 

(4-րդ հավելվածը լրաց. 25.10.2022 թիվ 17-Ն հրաման)

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
11.08.2021
N 06-Ն
Հրաման