040.0283.240317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մարտի 2017 թվականի N 283-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՈՖՐՈԼԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Գոֆրոլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 6-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 28.12.17 թիվ 600-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Գոֆրոլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 23-ի
N 283-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԳՈՖՐՈԼԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԳ |Անվանումը |Չափի|Քա- |Ծագման/ |Արժեքը |
|ը/կ|ԱԱ-ի | |միա-|նակը|արտահանման|(դրամ) |
| |ծածկա-| |վորը| |երկիրը | |
| |գիրը | | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|1. |8439 |Թղթի ծալքավորման հոսքագիծ|հատ |1 |Չինաստան |57 500 000 |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|2. |8441 |Ստվարաթղթե արկղ պատրաստող|հատ |1 |Չինաստան |16 550 000 |
| | |հոսքագիծ | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|3. |8420 |Ստվարաթուղթ սոսնձող |հատ |1 |Չինաստան |10 000 000 |
| | |գլանային հոսքագիծ | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|4. |8441 |Թուղթ կտրող-սեղմող սարք |հատ |1 |Չինաստան |7 200 000 |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|5. |8441 |Թուղթ կտրող սարք |հատ |1 |Չինաստան |2 150 000 |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|6. |8441 |Թուղթ կտրող սարք |հատ |1 |Չինաստան |1 900 000 |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|7. |8441 |Թուղթ կտրող ավտոմատ |հատ |1 |Չինաստան |4 800 000 |
| | |հոսքագիծ | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|8. |8441 |Ստվարաթղթե արկղ |հատ |1 |Չինաստան |2 400 000 |
| | |ծալող-սոսնձող հոսքագիծ | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|9. |8441 |Ստվարաթղթի ձևակտրման | հատ| 1|Չինաստան | 2032500|
| | |մամլիչ | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|10.|8443 |Ֆլեքսոգրաֆիկական | հատ| 2|Չինաստան | 8000000|
| | |տպագրության մեքենա SKIF | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|11.|8441 |Ստվարաթուղթ կտրող, գծա- | հատ| 1|Չինաստան | 2250000|
| | |դրոշմող մեքենա BFY-2500 | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|12.|8422 |Փաթեթավորող, կապող | հատ| 2|Չինաստան | 500000|
| | |սարքավորում | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|13.|8441 |Ստվարաթղթե արկղի | հատ| 1|Չինաստան | 2765000|
| | |պատրաստվածքներ ծալող- | | | | |
| | |սոսնձող մեքենա SAG-M | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|14.|8516 |Էլեկտրական ջերմային | հատ| 84|Չինաստան | 363000|
| | |դիմադրություններ 2,5-7,5 | | | | |
| | |կՎտ հզորությամբ | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|15.|6804 |Սրաքարեր | կգ | 0.3|Չինաստան | 50000|
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|16.|4010 |Ռետինե շարժափոկեր | կգ | 0.2|Չինաստան | 35000|
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|17.|8208 |Դանակներ` մեխանիկական | կգ |78.5|Չինաստան | 1087000|
| | |սարքավորումների և | | | | |
| | |մեքենաների | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|18.|8439 |Ծալքավոր ստվարաթղթի |հատ | 2|Չինաստան | 350000|
| | |արտադրության մեքենայի | | | | |
| | |մասեր | | | | |
|___|______|_________________________|____|____|__________|___________|
|19.|8439 |Ծալքավոր ստվարաթղթի |հատ | 1|Չինաստան | 1500000|
| | |արտադրության մեքենայի | | | | |
| | |մասեր | | | | |
|_________________________________________________________|___________|
| Ընդամենը |121 432 500|
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 28.12.17 թիվ 600-Ա որոշում)