Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀ ...

 

 

040.1125.150917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 2017 թվականի N 1125-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 28.12.17 թիվ 1708-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 14-ի

N 1125-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳ   | Անվանումը        |Չափի|Քա- |Ծագման/արտահանման|Արժեքը     |

|ը/կ|ԱԱ-ի  |                  |միա-|նակը|երկիրը           |(դրամ)     |

|   |ծածկա-|                  |վորը|    |                 |           |

|   |գիրը  |                  |    |    |                 |           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|1. |8410  |Հիդրավլիկ տուրբին |հատ |1   |Չեխիայի          |374.880.000|

|   |      |                  |    |    |Հանրապետություն/-|           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|2. |8483  |Փոխանցումատուփ`   |հատ |1   |Չեխիայի          | 96.560.000|

|   |      |սառեցնող և        |    |    |Հանրապետություն/-|           |

|   |      |պարագաներով       |    |    |                 |           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|3. |8501  |Գեներատոր         |հատ |1   |Չեխիայի          | 215.840.00|

|   |      |                  |    |    |Հանրապետություն/-|           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|4. |8481  |Փական             |կգ  |6240|Չեխիայի          | 51.120.000|

|   |      |                  |    |    |Հանրապետություն/-|           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|5. |8537  |Ցածր լարման բաշխիչ|կգ  |365 |Չեխիայի          | 45.440.000|

|   |      |վահանակ           |    |    |Հանրապետություն/-|           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|6. |8537  |Ավտոմատ ղեկավարման|կգ  |275 |Չեխիայի          | 68.160.000|

|   |      |վահանակ           |    |    |Հանրապետություն/-|           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|7. |8479  |Տուրբինայի        |հատ |1   |Չեխիայի          | 25.560.000|

|   |      |հիդրավլիկ ագրեգատ |    |    |Հանրապետություն/-|           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|8. |8535  |ZW7-40.5KV-630A/  |հատ/|1/  |Չինաստանի        |  4,238,293|

|   |      |25KA վակուումային |կգ  |1300|Հանրապետություն/-|           |

|   |      |անջատիչ           |    |    |                 |           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|9. |8535  |GW4-40.5 D/630A   |հատ/|1/  |Չինաստանի        |    862,200|

|   |      |հոսանքի բաժանիչ   |կգ  |389 |Հանրապետություն/-|           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|10.|8504  |JDJJ2-35 դրսի     |հատ |   3|Չինաստանի        |    872,595|

|   |      |լարման            |    |    |Հանրապետություն/-|           |

|   |      |տրանսֆորմատոր     |    |    |                 |           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|11.|8535  |35KV լարման       |հատ/|3/31|Չինաստանի        |    230,615|

|   |      |սահմանափակիչներ   |կգ  |    |Հանրապետություն/-|           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|12.|8537  |Հիմնական          |հատ/|1/42|Չինաստանի        |    756,244|

|   |      |տրանսֆորմատորային |կգ  |    |Հանրապետություն/-|           |

|   |      |դիֆերենցիալ       |    |    |                 |           |

|   |      |պաշտպանիչ SAFE9371|    |    |                 |           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|13.|8537  |Հիմնական          |հատ/|1/38|Չինաստանի        |    756,244|

|   |      |տրանսֆորմատորային |կգ  |    |Հանրապետություն/-|           |

|   |      |HV պահուստային    |    |    |                 |           |

|   |      |պաշտպանիչ SAFE9382|    |    |                 |           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|14.|8537  |Հիմնական          |հատ/|1/40|Չինաստանի        |    756,244|

|   |      |տրանսֆորմատորային |կգ  |    |Հանրապետություն/-|           |

|   |      |LV պահուստային    |    |    |                 |           |

|   |      |պաշտպանիչ SAFE9381|    |    |                 |           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|15.|8537  |Հիմնական          |հատ/|1/50|Չինաստանի        |    907,490|

|   |      |տրանսֆորմատորային |կգ  |    |Հանրապետություն/-|           |

|   |      |ոչ էլեկտրիկ       |    |    |                 |           |

|   |      |պաշտպանության սարք|    |    |                 |           |

|   |      |SAFE9372          |    |    |                 |           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|16.|8537  |Թվային ղեկավարման |հատ/|1/30|Չինաստանի        |    605,000|

|   |      |վահաններ`         |կգ  |    |Հանրապետություն/-|           |

|   |      |ներկառուցված      |    |    |                 |           |

|   |      |հաշվողական        |    |    |                 |           |

|   |      |մեքենայով         |    |    |                 |           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|17.|8537  |Բարձր լարման բջիջ |հատ/|1/  |Չինաստանի        |  5,588,566|

|   |      |KYN28A-12 G1      |կգ  |1345|Հանրապետություն/-|           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|18.|8537  |Բարձր լարման բջիջ |հատ/|1/  |Չինաստանի        |  5,546,598|

|   |      |KYN28A-12 G2      |կգ  |1193|Հանրապետություն/-|           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|19.|8537  |Բարձր լարման բջիջ |հատ/|1/  |Չինաստանի        |  5,061,934|

|   |      |KYN28A-12 G3      |կգ  |830 |Հանրապետություն/-|           |

|___|______|__________________|____|____|_________________|___________|

|20.|8504  |Հաստատուն DC      |հատ |1   |Չինաստանի        |  5,252,160|

|   |      |հոսանք պանել`     |    |    |Հանրապետություն/-|           |

|   |      |մարտկոցների հետ   |    |    |                 |           |

|   |      |DC-220V 100UYJ    |    |    |                 |           |

|_________________________________________________________|___________|

|           Ընդամենը                                      |908.994.183|

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 28.12.17 թիվ 1708-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.09.2017
N 1125-Ա
Որոշում