326.0283.210416
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 04 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32616130
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 մարտի 2016 թվականի N 283-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 782-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի և 75-րդ հոդվածի 9-րդ մասի, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 117-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածի 8-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 584-Ն որոշման 2-րդ կետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի լիազորությունները, գործունեության կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի.
2) փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի կիրարկման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` համատեղ ապահովել սույն հրամանի սահմանված ժամկետում ու կարգով ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հանձնաժողովներ ստեղծելու, այդ հանձնաժողովների լիազորությունները, գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի կիրարկման կարգը սահմանելու մասին» N 782-Ն հրամանը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հավելված N 1
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2016 թվականի մարտի 25-ի
N 283-Ն հրամանի
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում գործում է բժշկական փորձաքննություն իրականացնող ռազմաբժշկական հանձնաժողով:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի կազմն է`
1) ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ.
2) քարտուղար.
3) թերապևտ.
4) վիրաբույժ.
5) նյարդաբան.
6) ակնաբույժ.
7) քիթ-կոկորդ-ականջաբան (ՔԿԱ).
8) մաշկաբան.
9) սրտաբան.
10) գինեկոլոգ:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի անհատական կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով:
Հավելված N 2
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2016 թվականի մարտի 25-ի
N 283-Ն հրամանի
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԳԼՈՒԽ I. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) ռազմաբժշկական հանձնաժողովի լիազորությունները, գործունեության կարգն ու պայմանները և դրանց հետ կապված իրավահարաբերությունները:
2. Նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ` Ռազմաբժշկական հանձնաժողով) ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմին է:
3. Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը և անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:
i
4. Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ կարող են նշանակվել Նախարարության Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչության (այսուհետ` Բժշկական ստորաբաժանում) ղեկավարը կամ նրա տեղակալը:
(4-րդ կետը փոփ. 25.02.2020 թիվ 279-Ն հրաման)
i
5. Ռազմաբժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Բժշկական ստորաբաժանման թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, ակնաբույժ, սրտաբան, ՔԿԱ, մաշկաբան, գինեկոլոգ բժիշկ-մասնագետները: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ բժշկական հաստատությունների փորձագետ-բժիշկներ:
(5-րդ կետը փոփ. 25.02.2020 թիվ 279-Ն հրաման)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 25.02.2020 թիվ 279-Ն հրաման)
i
ԳԼՈՒԽ Il. |
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
7. Ռազմաբժշկական հանձնաժողովի լիազորություններն են`
i
1) կազմակերպել և իրականացնել հետևյալ անձանց ռազմաբժշկական փորձաքննություն`
ա. փրկարարական ծառայողների,
բ. Նախարարության պատվերով օտարերկրյա կամ այլ ուսումնական հաստատություններ գործուղվողների,
գ. փրկարարական ծառայության ընդունվողների.
2) մշակել փրկարարական ծառայողների, ըստ առողջական վիճակի նպատակահարմար բաշխման, բժշկական ցուցումներ.
3) Նախարարին ներկայացնել պլանային (տարին մեկ անգամ) և ընթացիկ հաշվետվություններ իրականացվող ռազմաբժշկական փորձաքննության գործընթացի մասին.
4) որոշումներ ընդունել փրկարարական ծառայողներին փորձաքննության ենթարկելու, փրկարարական ծառայողների ստացած հիվանդությունների, վնասվածքների, խեղումների և կոնտուզիաների` ծառայողական պարտականություններին առնչվող պատճառական կապի վերաբերյալ.
5) ռազմաբժշկական փորձաքննության տեսակետից ուսումնասիրել բժշկական հիմնարկներում հիվանդ փրկարարական ծառայողների հետազոտման, բուժման և փորձաքննության որակն ու ընթացքը, տալ համապատասխան առաջարկություններ.
6) հիվանդ փրկարարական ծառայողներին ուղարկել լրացուցիչ հսկողական բուժհետազոտման, պահանջել նրանց անձնական գործերը, թոշակավորման, բժշկական փաստաթղթերը, բնութագրերը, արխիվային տեղեկանքները և այլ փաստաթղթեր.
7) օրենքով նախատեսված դեպքերում և ժամկետներով, բուժման կամ վերականգնման նպատակով, ազատել ծառայողական պարտականություններից կամ տրամադրել արձակուրդ.
8) եզրակացություն ներկայացնել փրկարարական ծառայողների, փրկարարական ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների, Նախարարության ուսումնական հաստատություն դիմորդների կամ Նախարարության պատվերով այլ ուսումնական հաստատություններ, այդ թվում` օտարերկրյա, գործուղվողների առողջական վիճակի (փրկարարական ծառայությանը պիտանիության) մասին.
9) բժշկական փորձաքննության մարմինների գործունեության արդյունքների քննարկման և գնահատման համար տեղեկատվություն պահանջել համապատասխան բժշկական հաստատություններից.
10) հսկողություն իրականացնել Կազմակերպությունում բուժվող անձանց բուժման ժամկետների նկատմամբ, բուժվող ծառայողների բուժման ժամկետը երկարացնել մինչև 7 օր և տալ եզրակացություններ այդ ծառայողների առողջական վիճակի վերաբերյալ:
(7-րդ կետը փոփ. 25.02.2020 թիվ 279-Ն հրաման)
ԳԼՈՒԽ III. |
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
8. Փրկարարական ծառայության անցնելու դեպքում քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ իրականացվում են հետևյալ հետազոտությունները`
1) մարդաչափություն.
2) ուժաչափություն.
3) կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ).
4) որովայնի օրգանների սոնոգրաֆիա.
5) էլեկտրասրտագրություն (այսուհետ` ԷՍԳ).
6) արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում.
7) արյան անալիզներ` հեմոգլոբին, լեյկոցիտներ, էրիտրոցիտների նստեցման արագություն (այսուհետ` ԷՆԱ), արյան խումբ և ռեզուս գործոն, պրեցիպիտացիայի միկրոռեակցիա (այսուհետ` ՄՌՊ).
8) մեզի և այլ հետազոտություններ:
9. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիներից պահանջվում և ուսումնասիրվում են`
1) հոգեբուժական, հակատուբերկուլյոզային և մաշկավեներաբանական դիսպանսերներից, ինչպես նաև նարկոլոգիական հաստատությունից տրված տեղեկանքները.
2) ընդունվելու թեկնածուի ամբուլատոր քարտից քաղվածք` ունեցած հիվանդությունների վերաբերյալ:
10. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիների բժշկական փորձաքննությունից հետո յուրաքանչյուր բժիշկ`
1) բժշկական քարտում գրանցում է`
ա. ախտորոշումը,
բ. ծառայության համար նրա պիտանիության մասին եզրակացությունը` նշելով բժշկական հետազոտման և փորձաքննության օրը, ամիսը, տարին.
2) ստորագրում է բժշկական քարտը` նշելով ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը:
11. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիների ծառայության համար պիտանիությունը սահմանափակող հիվանդություններ, վնասվածքների հետևանքներ, ֆիզիկական թերզարգացում ունեցողների վերաբերյալ կազմվում է նաև բժշկի եզրակացություն:
12. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիների ծառայությանը պիտանիության մասին փորձագետ-բժիշկը կարող է տալ հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`
1) պիտանի է շարային ծառայության.
2) պիտանի է սահմանափակումով.
3) պիտանի չէ ծառայության:
13. Նախարարության ուսումնական հաստատություն ընդունվող կամ Նախարարության պատվերով այլ ուսումնական հաստատություններ, այդ թվում` օտարերկրյա, գործուղվող դիմորդները Կազմակերպությունում անցնում են հետևյալ հետազոտությունները`
1) կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ) հետազոտություն.
2) որովայնի օրգանների սոնոգրաֆիա.
3) արյան և մեզի ընդհանուր անալիզ.
4) ԷՍԳ և այլ հետազոտություններ:
14. Սույն կարգի և պայմանների 13-րդ կետում նշված հետազոտությունների տվյալները գրանցվում են ուսումնական հաստատություն ընդունվողի բժշկական փորձաքննության քարտում:
15. Յուրաքանչյուր դիմորդ փորձաքննվում է թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, ակնաբույժ, ՔԿԱ, մաշկաբան, սրտաբան, ատամնաբույժ բժիշկ մասնագետների կողմից:
16. Դիմորդի ռազմաբժշկական փորձաքննությունից առաջ բժիշկները հետազոտում են թեկնածուների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ բովանդակող հետևյալ փաստաթղթերը`
1) քաղաքացիների դեպքում` ամբուլատոր բժշկական քարտը և դեռահասի ներդիր թերթիկը.
2) փրկարարական ծառայողների դեպքում` բժշկական գրքույկը` հերթական բժշկական հետազոտման տվյալներով (վերջին 3 տարիների):
17. Սույն կարգի և պայմանների 16-րդ կետում նշված փաստաթղթերում դիմորդի առողջական վիճակին վերաբերող և ուսումնական հաստատություն ընդունվելը սահմանափակող կամ չսահմանափակող տվյալները գրանցվում են դիմորդի բժշկական փորձաքննության քարտում:
18. Դիմորդների բժշկական գրքույկները Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ ուղարկվում են ընդունող հանձնաժողովներին կամ կնքված վիճակում տրվում են դիմորդներին:
19. Նախարարության և օտարերկրյա փրկարարական ուսումնական հաստատություններ ընդունվողների պիտանիության մասին փորձագետ-բժիշկը կարող է տալ հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`
1) պիտանի է ընդունվելու (նշվում է ուսումնական հաստատության կամ ֆակուլտետի անվանումը).
2) ենթակա է ստացիոնար (ամբուլատոր) հետազոտման` հետագա ռազմաբժշկական փորձաքննությամբ.
3) պիտանի չէ ընդունվելու (նշվում է ուսումնական հաստատության կամ ֆակուլտետի անվանումը):
20. Փրկարարական ծառայողներին ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելու իրավունք ունեն`
1) Նախարարության աշխատակազմի Ծառայության տնօրենը.
2) Կազմակերպության տնօրենը:
21. Փրկարարական ծառայողների հետազոտման և բուժման ընթացքում ծառայության համար ոչ պիտանիություն պայմանավորող հիվանդություններ (վիրավորվելու, վնասվածքի, խեղման հետևանքներ) հայտնաբերելու դեպքում Ծառայության տնօրենի հրահանգով նրանք ուղարկվում են ռազմաբժշկական փորձաքննության, որի վերաբերյալ հիվանդության պատմության մեջ կատարվում է համապատասխան գրանցում:
22. Հիվանդության պատճառով արձակուրդ ստանալու համար փրկարարական ծառայողները ռազմաբժշկական փորձաքննության կարող են ենթարկվել այն բուժկանխարգելիչ հիմնարկի կողմից տրված հիվանդության պատմության թերթիկով կամ էպիկրիզով, որտեղ նրանք գտնվում են ստացիոնար կամ ամբուլատոր բուժման մեջ:
23. Փրկարարական ծառայողներին ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելիս տրվում են`
1) ուղեգիր, որտեղ նշվում են ուղարկվողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, բժշկական փորձաքննության նպատակը և նախնական ախտորոշումը.
2) բժշկական գրքույկը.
3) ինչպես նաև`
ա. ծառայողական և բժշկական բնութագրեր,
բ. վիրավորվելու, վնասվածքի, խեղման կամ կոնտուզիայի պատճառով բժշկական փորձաքննության ուղարկվող անձանց` տեղեկանք վիրավորվելու, վնասվածքի, խեղման կամ կոնտուզիայի վերաբերյալ:
24. Ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքի չհասած փրկարարական ծառայողին ռազմաբժշկական փորձաքննության ուղարկում են ծառայողական բնութագրով:
25. Փորձաքննության արդյունքների հիման վրա Ռազմաբժշկական հանձնաժողովը փրկարարական ծառայության մեջ գտնվող փրկարարական ծառայողների համար ընդունում են հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) պիտանի է շարային ծառայության համար.
2) պիտանի է շարային ծառայության համար սահմանափակումով (նշվում է սահմանափակումը).
3) տրամադրել հիվանդության արձակուրդ.
4) պիտանի չէ ծառայության համար:
26. Փորձաքննվողը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշման 1.1-ին կետով սահմանված ցանկով նախատեսված որևէ հիվանդությամբ տառապելու դեպքում, Ռազմաբժշկական հանձնաժողովը որոշում է ընդունում այն կետի համաձայն, որն առավել չափով է համապատասխանում տվյալ հիվանդությանը և ծառայության համար նրա պիտանիության աստիճանին, որոշման մեջ հստակ ամրագրելով իրավական ակտի ընդունման տարին, ամսաթիվը, օրը, անվանունը, համարը, կետը, ենթակետը:
27. Փրկարարական ծառայողների նկատմամբ սահմանափակումով պիտանիության որոշումն ընդունվում է այն դեպքերում, եթե շարային ծառայությունը վնասակար է նրանց առողջության համար:
28. Փրկարարական ծառայողին ծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվելու ժամանակ հաշվի են առնվում հիվանդության կամ ֆիզիկական թերության, ինչպես նաև ծառայության բնույթը, որի դեպքում Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման մեջ նշվում է, թե ծառայության որ ձևերն են տվյալ անձին հակացուցված (ֆիզիկական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ, ցրտի կամ խոնավության երկարատև ազդեցություն, գիշերային հերթապահություն, հաճախակի և երկարատև գործուղումներ, շարժվող մեխանիզմների, կրակի կամ ջրի հետ աշխատանք և այլն):
29. Առողջական խնդիրների պատճառով, օրենքով սահմանված կարգով, փրկարարական ծառայության ծառայողին այլ պաշտոնի տեղափոխման հարցը ներկայացվում է Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստի և`
1) քննարկվում` բուժող բժշկի և ծառայողի պետի մասնակցությամբ.
2) որոշումն ընդունվում է անհատապես` հաշվի առնելով փրկարարական ծառայողի հիվանդության բնույթը, ծառայության առանձնահատկությունները, ծառայողական և բժշկական բնութագրերը, աշխատանքային փորձը և փաստացի աշխատունակությունը.
3) Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է տեղեկանքի ձևով` համաձայն սույն կարգի հավելված 2.1-ի Ձև 3-ի:
30. Ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից փրկարարական ծառայողներին հիվանդության պատճառով արձակուրդ տալու որոշումն ընդունվում և լրացուցիչ` առնվազն 30 օր է տրվում, եթե ծառայողի աշխատունակությունը ստացիոնար բուժումից հետո լիարժեք չի վերականգնվել:
31. Սույն կարգի և պայմանների 30-րդ կետում նշված հիվանդության արձակուրդից վերադառնալիս փրկարարական ծառայողը ենթարկվում է ռազմաբժշկական փորձաքննության` հետագա ծառայության համար պիտանիությունը որոշելու նպատակով:
32. Հիվանդության արձակուրդը դիտվում է որպես բուժման կուրսի համապատասխան մաս և Ռազմաբժշկական հանձնաժողովը հիվանդության արձակուրդ տրամադրելու մասին տեղեկացնում է Նախարարության աշխատակազմի Ծառայության տնօրենին:
33. Խաղաղ պայմաններում բուժկանխարգելիչ հիմնարկներում բուժման և հիվանդության պատճառով արձակուրդում գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի 6 ամսից:
34. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ վիրավորված, վնասվածք, կոնտուզիա կամ խեղում ստացած ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը կատարվում է բուժման լրիվ կուրսն ավարտվելուց հետո:
35. Ռազմաբժշկական փորձաքննության բոլոր դեպքերում Ռազմաբժշկական հանձնաժողովը որոշում է կայացնում ծառայության հետ հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի և խեղման պատճառական կապի մասին:
36. Սույն կարգի և պայմանների 35-րդ կետում նշված որոշումն ընդունվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և հաստատվում է Ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից:
37. Սույն կարգի և պայմանների 35-րդ ու 36-րդ կետերում նշված դեպքերում վկաների ցուցմունքները` հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի և խեղման պատճառական կապի որոշման համար հիմք չեն:
38. Հիվանդությունների ժամանակ Ռազմաբժշկական հանձնաժողովն ընդունում է հետևյալ բովանդակությամբ որոշումներ`
1) «այո, հիվանդությունն ստացել է ծառայության ընթացքում (կամ կապված է դրա հետ)», եթե այն զարգացել է ծառայության ընթացքում կամ հիվանդությունը եղել է մինչև ծառայության սկիզբը, սակայն հետո հասել է այնպիսի աստիճանի, որը սահմանափակել է պիտանիությունը կամ անձին դարձրել է ծառայության համար ոչ պիտանի, այդ թվում` ժամանակավորապես կամ ըստ մասնագիտության).
2) «այո, հիվանդությունը ստացել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ».
3) «ոչ, հիվանդությունը կապված չէ ծառայության հետ», եթե այն փորձաքննվողի մոտ զարգացել է մինչև ծառայությունը, չի ազդել արդեն առկա հիվանդության վրա ու չի սահմանափակել պիտանիությունը ծառայության համար:
39. Վիրավորվելու, վնասվածքի, խեղումների, կոնտուզիաների ժամանակ Ռազմաբժշկական հանձնաժողովը որոշումներ է ընդունում հետևյալ բովանդակությամբ`
1) «այո, վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ», եթե փորձաքննվողը վիրավորվել (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) խաղաղ ժամանակ կամ պատերազմական ժամանակներում ծառայության և ուսումնական հավաքների ընթացքում.
2) «այո, վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) ծառայության ընթացքում», եթե փորձաքննության ժամանակ դրա մասին փաստաթղթերը բացակայում են:
40. Սույն կարգի և պայմանների 39-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բովանդակությամբ որոշում ընդունվում է նաև այն դեպքերում, եթե փորձաքննվողը վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել)`
1) գործուղման մեկնելիս.
2) ծառայության ժամանակ` ներառյալ ընդմիջումը, եթե տուժածը չի խախտել ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջները.
3) ծառայության վայրից դուրս, եթե դա համապատասխանում է նրա ծառայողական պարտականությունների կատարմանը.
4) մարդկանց կյանքի, առողջության փրկությանը, կարգապահության և հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություն կատարելիս.
5) դոնորական ֆունկցիա կատարելիս:
41. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ սարքերի ներգործությամբ պայմանավորված ախտահարումների դեպքերում ընդունվում են հետևյալ որոշումները`
1) «այո, վնասվածքը ստացել է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ».
2) «այո, վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) դժբախտ պատահարի հետևանքով».
3) «ոչ, կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ», եթե փորձաքննվողը վիրավորվել է (խեղվել, կոնտուզիա է ստացել) ծառայողական պարտականությունների կատարման հետ կապ չունեցող հանգամանքներում:
42. Սույն կարգի և պայմանների 41-րդ կետի 1-ին ենթակետում նշված որոշումը խաղաղ պայմաններում կարող է ընդունվել միայն ճառագայթաբանի կամ թունաբանի եզրակացությամբ:
43. Մարմնական վնասվածքը (կոնտուզիան, վնասվածքը, խեղումը, վերքը) համարվում է ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված, եթե ծառայողական, վարչական կամ քրեական գործի քննությամբ պարզվել է, որ փորձաքննվողը վնասվածքը ստացել է իրավախախտման հետևանքով:
44. Կանխամտածված ձևով իրեն մարմնական վնասվածք հասցրած փրկարարական ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու դեպքում, քրեական գործի նյութերի հիման վրա` Ռազմաբժշկական հանձնաժողովը պատճառական կապի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումը. «ոչ, վերքը (խեղումը, վնասվածքը, կոնտուզիան) կապված չէ ծառայության հետ»:
45. Ռազմաբժշկական հանձնաժողովը հիվանդության (վիրավորվելու) պատճառական կապի վերաբերյալ որոշումը մյուս որոշումների հետ միասին գրանցում է Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում, բժշկական գրքույկում, հիվանդության տեղեկանքում` այդ փաստը հաստատող փաստաթղթի պարտադիր մեջբերմամբ:
46. Փորձաքննվողի մոտ տարբեր հանգամանքներում առաջացած մի քանի հիվանդություններ (վերքեր, վնասվածքներ, խեղումներ, կոնտուզիաներ) կամ դրանց հետևանքներ հայտնաբերելու դեպքում, Ռազմաբժշկական հանձնաժողովը դրանցից յուրաքանչյուրի պատճառական կապի վերաբերյալ ընդունում է առանձին որոշում` կախված դրանց առաջանալու (ստանալու) հանգամանքներից:
47. Փրկարարական ծառայողի նկատմամբ քրեական, վարչական, կարգապահական և այլ վարույթներ հարուցելու (քրեական, վարչական գործերով, ծառայողական և այլ բնույթի քննություն անցկացնելու) ժամանակ Ռազմաբժշկական հանձնաժողովը հիվանդության (վիրավորվելու, վնասվածքի, խեղման, կոնտուզիայի) կամ դրա հետևանքների պատճառական կապի վերաբերյալ որոշում չի ընդունում` մինչ քրեական, վարչական, կարգապահական կամ այլ վարույթների արդյունքներով համապատասխան որոշում կայացնելը:
48. Վիրավորվելու (խեղման, վնասվածքի, կոնտուզիայի) փաստը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, պիտանիության աստիճանի մասին Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը, անկախ ծառայության սահմանափակվելու կամ չսահմանափակվելու հանգամանքից, գրանցվում է հիվանդության տեղեկանքում:
49. Փորձաքննվողների, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները և հանձնաժողովների որոշումները գրանցվում են`
1) փրկարարական ծառայողներինը` Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում (հավելված 2.1-ի Ձև 1), բժշկական գրքույկում, վիրավորվելու, կոնտուզիայի դեպքում` տեղեկանքում (հավելված 2.1-ի Ձև 4), կամ հիվանդության տեղեկանքում (հավելված 2.1-ի Ձև 3).
2) ուսումնական հաստատությունների դիմորդներինը`
ա. քաղաքացիներինը` ընդունելության Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում (հավելված 2.1-ի Ձև 1), ուսումնական հաստատության դիմորդի ռազմաբժշկական փորձաքննության քարտում (հավելված 2.1-ի Ձև 5),
բ. փրկարարական ծառայողներինը` Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում (հավելված 2.1-ի Ձև 1), ուսումնական հաստատության դիմորդի ռազմաբժշկական փորձաքննության քարտում (հավելված 2.1-ի Ձև 5):
50. Ռազմաբժշկական հանձնաժողովի քարտուղարը վարում է նիստերի արձանագրությունների մատյան` համաձայն հավելված 2.1-ի Ձև 1:
51. Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նախագահը, նիստին մասնակցած առնվազն երկու անդամները և քարտուղարը:
52. Թույլատրվում է շարային ծառայության և ուսումնական հաստատություններ ընդունվելու համար պիտանի ճանաչված անձանց օբյեկտիվ տվյալները Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում չգրանցել` նշելով պիտանի է:
53. Փորձաքննվողի մոտ հայտնաբերված պիտանիությունը չսահմանափակող թերությունները գրանցվում են համառոտ, իսկ ախտորոշումն` ամբողջությամբ:
54. Որոշում ընդունելու ժամանակ հիվանդության տեղեկանք կազմելու դեպքում, Ռազմաբժշկական հանձնաժողովին թույլատրվում է նիստերի արձանագրությունների մատյանում կատարել կարճ գրանցումներ (փորձաքննվողի անձնագրային տվյալները, ախտորոշումն ամբողջությամբ, Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը, հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի, խեղման պատճառական կապը):
55. Հիվանդության տեղեկանքի լրացուցիչ օրինակները Ռազմաբժշկական հանձնաժողովում պահվում են 5 տարի, իսկ հետո հանձնվում համապատասխան արխիվ:
56. Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը, ռազմաբժշկական փորձաքննության քարտը, հիվանդության տեղեկանքը ռազմաբժշկական փորձաքննությունից հետո` 5 օրվա ընթացքում, սահմանված կարգով ուղարկվում է Նախարարության աշխատակազմի Ծառայության տնօրենի հաստատմանը:
57. Հիվանդության տեղեկանքը կազմվում է`
1) ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և ազատման ենթակա ծառայողների համար.
2) ուսումնական հաստատությունների հետագա ուսման համար ոչ պիտանի ճանաչված ուսանողների և սպայական կոչում չունեցող ունկնդիրների համար:
58. Հիվանդության տեղեկանքը կազմվում է 2 օրինակից`
1) առաջին օրինակը ներկայացվում է Նախարարության աշխատակազմի Ծառայության տնօրենին.
2) երկրորդ օրինակը մնում է Ռազմաբժշկական հանձնաժողովի գործում:
Հավելված 2.1
ՁԵՎԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Ձև N 1
ՄԱՏՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ___________________________________________________________________
(հանձնաժողովի անվանումը)
._________________________________________________________________.
|N |Ազգանունը, անունը, |Գանգատները |Օբյեկտիվ |Ռազմաբժշկական|
| |հայրանունը, ծննդյան |և անամնեզը|հետազոտության|հանձնաժողովի |
| |թիվը, կոչումը, | |տվյալները և |որոշումը |
| |ստորաբաժանումը, և ում| |ախտորոշումը | |
| |կողմից է ուղարկվել | |(հայերեն) | |
| |փորձաքննության | | | |
|__|______________________|___________|_____________|_____________|
|__|______________________|___________|_____________|_____________|
|__|______________________|___________|_____________|_____________|
|__|______________________|___________|_____________|_____________|
|__|______________________|___________|_____________|_____________|
._________________________________________________________________.
Ձև N 2
ՔԱՐՏ
ՆՈՐ ԸՆԴՈՒՆՎՈՂԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Ազգանունը, անունը, հայրանունը
______________________________________________________________________.
Կոչումը
______________________________________________________________________.
Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը
______________________________________________________________________.
Հասակը _____սմ, մարմնի քաշը ____կգ, կրծքավանդակի շրջագիծը (հանգիստ վիճակում) ____սմ:
.__________________________________________________.
|Հետազոտության անվանումը |Հետազոտության տվյալները |
|_________________________|________________________|
|Հետազոտության անվանումը | |
|_________________________|________________________|
|Արյան անալիզ | |
| | |
|«___»_________20 թ. | |
|_________________________|________________________|
|Մեզի անալիզ | |
| | |
|«___»_________20 թ. | |
|_________________________|________________________|
|ԷՍԳ | |
| | |
|« ___»_________20 թ. | |
|_________________________|________________________|
| | |
|Այլ հետազոտություններ | |
| | |
|«___»_________20 թ. | |
.__________________________________________________.
Դարձերես
ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Վիրաբույժ`
______________________________________________________________________.
Թերապևտ`
______________________________________________________________________.
Նյարդաբան`
______________________________________________________________________.
Ակնաբույժ`
______________________________________________________________________.
Ատամնաբույժ`
______________________________________________________________________.
Այլ մասնագետներ (ուրոլոգ, էնդոկրինոլոգ և այլն)`
______________________________________________________________________
______________________________________________________________________.
Ախտորոշում (հայերեն)`
______________________________________________________________________.
ՈՐՈՇՈՒՄ __________________________ Ռազմաբժշկական հանձնաժողովի
______________________________________________________________________
(իրավական ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը,
կետը, ենթակետը)
______________________________________________________________________.
(որոշման տեքստը)
Կ.տ.
Հանձնաժողովի նախագահ`
______________________________________________________________________.
(ստորագրությունը, ազգանունը, անվան սկզբնատառը)
Քարտուղար`
______________________________________________________________________.
(ստորագրությունը, ազգանունը, անվան սկզբնատառը)
«____» __________ 20___թ.
Ձև N 3
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
20___ թվականի _______-ի ___-ին ռազմաբժշկական հանձնաժողովը
______________________________________________________________________.
(պաշտոնատար անձը, ամսաթիվը, փաստաթղթի համարը)
_________________________________________կարգադրությամբ փորձաքննել է`
1. Ազգանունը, անունը, հայրանունը`
______________________________________________________________________.
2. Ծննդյան թիվը, ամիսը, տարին`
______________________________________________________________________.
3. Կոչումը`
______________________________________________________________________.
4. Ստորաբաժանումը`
______________________________________________________________________.
5. Ծառայության է ընդունվել հանձնաժողովի կողմից`
______________________________________________________________________
______________________________________________________________________
6. Հասակը ____սմ: Մարմնի քաշը __ կգ: Կրծքավանդակի (հանգիստ վիճակում) շրջագիծը ____ սմ:
7. Գանգատները`
______________________________________________________________________
______________________________________________________________________
8. Համառոտ անամնեզ`

(նշել, թե երբ է սկսվել հիվանդությունը, երբ և ինչ պայմաններում է վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք, հաշմում ստացել. վիրավորվելու, կոնտուզիայի, վնասվածքի, հաշմության փաստը` հանգամանքները հավաստող փաստաթղթերի առկայությունը կամ բացակայությունը: Հիվանդության ազդեցությունը ծառայողական պարտականությունների կատարման վրա, նախորդ բժշկական զննությունները և դրանց արդյունքները. ձեռնարկվող բուժական միջոցառումները, բուժման արդյունավետությունը, հիվանդության պատճառով արձակուրդում գտնվելը, բուժում առողջարաններում և այլն):
9. Հետազոտության և բուժման մեջ է եղել`
______________________________________________________________________
______________________________________________________________________
(նշել բուժկանխարգելիչ հաստատությունները և դրանցում գտնվելու ժամանակը)
10. Օբյեկտիվ հետազոտության տվյալները
______________________________________________________________________
11. Հատուկ հետազոտությունների արդյունքները (ռենտգենաբանական, լաբորատոր, գործիքային և այլն)`
______________________________________________________________________
______________________________________________________________________
12. Ախտորոշումը (հայերեն) և հանձնաժողովի որոշումը` հիվանդության պատճառական կապի վերաբերյալ (վիրավորվելու, կոնտուզիայի, վնասվածքի, հաշմության)`
______________________________________________________________________
13. Հանձնաժողովի որոշումը ծառայության պիտանիության, մասնագիտությամբ ծառայության մասին և այլն:
______________________________________________________________________
______________________________________________________________________
(իրավական ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, կետը,
ենթակետը, որոշման տեքստը)
Կ.տ.
Հանձնաժողովի նախագահ`
______________________________________________________________________
(ստորագրությունը, ազգանունը)
Քարտուղար_____________________________________________________
(ստորագրությունը, ազգանունը, անվան սկզբնատառը)
Ձև N 4
ՏԵՂԵԿԱՆՔ ՎԻՐԱՎՈՐՎԵԼՈՒ, ԿՈՆՏՈՒԶԻԱՅԻ, ՎՆԱՍՎԱԾՔԻ, ԽԵՂՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ______________________________________________________________________ ______________________________________________________________________
(կոչումը, ստորաբաժանումը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան
թվականը)
«_____» _____________20 թ. ստացել է__________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
(հիվանդության, վնասվածքի, կոնտուզիայի, հաշմության տեսակը, բնույթը
և տեղայնացումը)
______________________________________________________________________
հետևյալ հանգամանքներում`
______________________________________________________________________
______________________________________________________________________
(հանգամանքները և պատճառը, որի դեպքում ստացվել է վնասվածքը, կոնտուզիան, հաշմությունը. մարտական, ծառայողական հանձնարարությունը, հրամանը, հրամանատարի կարգադրությունը, ծառայողական պարտականությունները, քաղաքացիական պարտքը կատարելիս, մարտական, ֆիզիկական պատրաստության պարապմունքների ընթացքում, տեխնիկան նորոգելիս կամ սպասարկելիս, շինարարական, տնտեսական կամ այլ կարգի աշխատանքներ կատարելիս, փրկարար ծառայության կանոնադրության պահանջները, հրամանները, կարգադրությունները, հանձնարարականները խախտելիս, այդ թվում նաև` անվտանգության տեխնիկայի պահանջները, ծառայությունից դուրս ժամանակ և պետի հրամանի, կարգադրության, ծառայողական առաջադրանքի հետ չկապված արձակուրդի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործման հետ կապված հանգամանքներում և այլն)
Տրված է ներկայացնելու
______________________________________________________________________
(հիմնարկության, կազմակերպության անվանումը, որտեղ ներկայացվելու է
տեղեկանքը)
Կ.տ.
Հրամանատար (պետ)`
______________________________________________________________________
(ստորագրությունը, ազգանունը, անվան սկզբնատառը)
Ձև N 5
Լուսանկարի տեղ
ՔԱՐՏ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
1. Ազգանունը, անունը, հայրանունը _______________________________
______________________________________________________________________
(ծառայողների համար` նաև կոչումը)
2. Ծննդյան տարեթիվը
______________________________________________________________________
3. Մշտական բնակության վայրը (հասցեն)
______________________________________________________________________
______________________________________________________________________
(ծառայողների համար` նաև ստորաբաժանման անվանումը)
._____________________________________________________________________.
|N |Հետազոտության միջոցառումներ |Ռազմաբժշկական փորձաքննություն|
| | |_____________________________|
| | |առաջնային |կրկնակի |վերջնական|
|___|___________________________________|__________|________|_________|
|1. |Գանգատները և անամնեզ | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
|2. |Անցկացրած հիվանդությունները և | | | |
| |վնասվածքները | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
|3. |Մարդաբանական տվյալներ. | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Հասակ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |մարմնի քաշ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Սպիրոմետրիա | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Դինամոմետրիա | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |աջ դաստակը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |ձախ դաստակը | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
|4. |Վիրաբուժական հետազոտության տվյալներ| | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ընդհանուր ֆիզիկական զարգացումը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Մաշկը և տեսանելի լորձաթաղանթները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ավշահանգույցները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ոսկրամկանային համակարգը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Պերիֆերիկ անոթները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Միզասեռական համակարգը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Անուսը և ուղիղ աղիքը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ախտորոշում | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Եզրակացություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ամիսը, ամսաթիվը, վիրաբույժի | | | |
| |ստորագրությունը, ազգանունը և | | | |
| |անվանատառերը | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
|5. |Ներքին օրգանների զննության տվյալներ| | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Սնուցման վիճակը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Էնդոկրին համակարգը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Սիրտը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Սահմանները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Տոները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ֆունկցիոնալ փորձերը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Զարկերակը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Զարկերակային ճնշումը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Շնչառական օրգաններ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Մարսողական օրգաններ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Լյարդ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Փայծաղ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Երիկամներ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ախտորոշում | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Եզրակացություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ամիս-ամսաթիվ, թերապևտի | | | |
| |ստորագրությունը, ազգանունը և | | | |
| |անվանատառերը | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
|6. |Նյարդային համակարգի | | | |
| |ուսումնասիրության տվյալները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Գանգուղեղային նյարդեր | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |շարժողական ոլորտ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ռեֆլեքսներ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Զգայնություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |վեգետատիվ նյարդային համակարգ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ախտորոշում | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Եզրակացություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ամիս-ամսաթիվ, նյարդաբանի | | | |
| |ստորագրությունը, ազգանունը և | | | |
| |անվանատառերը | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
|7. |Հոգեկան վիճակի ուսումնասիրության | | | |
| |տվյալները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Գիտակցություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |ՈՒշադրություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Հիշողություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Մտածողություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ինտելեկտ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Հուզական-կամային ոլորտ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Եզրակացություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ամիս-ամսաթիվ, հոգեբույժի | | | |
| |ստորագրությունը, ազգանունը և | | | |
| |անվանատառերը | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
|8. |Տեսողության օրգանի զննության | | | |
| |տվյալները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Գունազգացողություն (ըստ Ռաբկինի) | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Տեսողության սրությունն |Աջ աչք | | | |
| |առանց կորեկցիայի |Ձախ աչք| | | |
| |___________________________|_______|__________|________|_________|
| |Տեսողության սրությունը |Աջ աչք | | | |
| | |Ձախ աչք| | | |
| |___________________________|_______|__________|________|_________|
| |Կորեկցիայով |Աջ աչք | | | |
| | |Ձախ աչք| | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Բինօկուլյար տեսողություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Պարզ տեսողության ամենամոտ |Աջ աչք | | | |
| |կետը |Ձախ աչք| | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Արցունքատար ուղիներ | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Կոպեր և շաղկապենի | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ակնագնդերի դիրքն ու | | | |
| |շարժունակությունը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Բբերն ու նրանց ռեակցիան | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Օպտիկական միջավայրերը |Աջ աչք | | | |
| | |Ձախ աչք| | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ախտորոշում | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Եզրակացություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ամիս-ամսաթիվ, ակնաբույժի | | | |
| |ստորագրությունը, ազգանունը | | | |
| |անվանատառերը | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
|9. |Քիթ-կոկորդ-ականջի զննության | | | |
| |տվյալները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Խոսք | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Քթային շնչառություն |Աջից | | | |
| | |Ձախից | | | |
| |___________________________|_______|__________|________|_________|
| |Հոտառություն |Աջից | | | |
| | |Ձախից | | | |
| |___________________________|_______|__________|________|_________|
| |Լսողության սրությունը |Աջից | | | |
| |շշուկային խոսքի հանդեպ |Ձախից | | | |
|___|___________________________|_______|__________|________|_________|
| |Ականջի բարոֆունկցիան |Աջից | | | |
| | |Ձախից | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
| |Վեստիբուլյար ապարատի ֆունկցիան | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
| |(կրկնակի փորձ` պտտվելով) | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
| |Ախտորոշում | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
| |Եզրակացություն | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
| |Ամիս-ամսաթիվ, օտոլարինգոլոգի | | | |
| |ստորագրությունը, ազգանունը | | | |
| |և անվանատառը | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
|10.|Ատամի և բերանի խոռոչի քննության | | | |
| |տվյալները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Կծվածք | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Բերանի խոռոչի լորձաթաղանթը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ատամները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Լնդերը | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ախտորոշում | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Եզրակացություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ամիս, ամսաթիվ, ստոմատոլոգի | | | |
| |ստորագրությունը, ազգանունը | | | |
| |և անվանատառերը | | | |
|___|___________________________________|__________|________|_________|
|11.|Մաշկավեներոլոգիական քննության | | | |
| |տվյալները | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ախտորոշում | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Եզրակացություն | | | |
| |___________________________________|__________|________|_________|
| |Ամիս, ամսաթիվ, ստոմատոլոգի | | | |
| |ստորագրությունը, ազգանունը և | | | |
| |անվանատառերը | | | |
._____________________________________________________________________.
12. Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը.
_____________________________________________________________________

(պիտանի է, պիտանի չէ) ընդունվելու (ՈՒՀ-ի, ֆակուլտետի անվանումը)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(իրավական ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, կետը,
ենթակետը)
Կ.տ.
Հանձնաժողովի նախագահ`
_____________________________________________________________________
(ստորագրությունը, ազգանունը, անվան սկզբնատառը)
Քարտուղար
_____________________________________________________________________
(ստորագրությունը, ազգանունը, անվան սկզբնատառը)
--------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում