ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
 
ԹԻՎ ՎԴ/11032/05/19 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ 14.09.2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ 
ՈՐՈՇՈՒՄԻՑ ՔԱՂՎԱԾՔ
 
     i 
ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Անի Հարությունյանի, դատավորներ Մհեր Պետրոսյանի, Գրիգոր Առաքելյանի, Կարեն Զարիկյանի, Դանիել Դանիելյանի, գրավոր ընթացակարգով քննելով վարչական գործն ըստ դիմումի «ԷԼ-ԻՆ-ԱՌ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարության` ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի «բ» ենթակետը և 21-րդ կետը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
 
ՈՐՈՇԵՑ
 
«ԷԼ-ԻՆ-ԱՌ» ԱՊԸ-ի դիմումն ընդդեմ ՀՀ կառավարության, բավարարել.
     i 
Ոչ իրավաչափ ճանաչել 01.01.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի «բ» ենթակետը և 21-րդ կետը:
ՀՀ կառավարությունից հօգուտ «ԷԼ-ԻՆ-ԱՌ» ՍՊԸ-ի բռնագանձել 3.000 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով պարտապանի հաշվին:
 
    ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ`       ԴԱՏԱՎՈՐ`              ԴԱՏԱՎՈՐ`
    ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ     ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ       ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
       ԴԱՏԱՎՈՐ`                                    ԴԱՏԱՎՈՐ`
    ԿԱՐԵՆ ԶԱՐԻԿՅԱՆ                             ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
 
Քաղվածքը կատարված է ՀՀ վարչական դատարանի կողմից 14.09.2020 թվականին հրապարակված որոշումից, որը մտել է օրինական ուժի մեջ 16.09.2020 թվականին:
 
Պաշտոնական հրապարակման օրը` 11 դեկտեմբերի 2020 թվական: