Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.08.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 1993 թ. թիվ 414

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մարդասիրական օգնության հաշվառման, բաշխման կոորդինացման և այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 27-ի հրամանագրից, և հանրապետության բնակչության կենսագործունեության ապահովման, մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների նպատակային օգտագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:

i

/ 1-ին կետը ուժը կորցրել է 26.04.96 թիվ 245 ՀՀ վարչապետի որոշում/

2. Կենտրոնական հանձնաժողովին` իրականացնել Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մարդասիրական օգնության ստացման հաշվառումը, բաշխման կոորդինացումը և վերահսկողությունը:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մարդասիրական օգնության հաշվառման, բաշխման կոորդինացման և այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը (կցվում է):

4. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 10-օրյա ժամկետում գործադիր կոմիտեի նախագահի գլխավորությամբ ստեղծել տեղական հանձնաժողով` ստացվող մարդասիրական օգնության բաշխումը կազմակերպելու համար, դրանցում ներգրավելով տեղական խորհրդի գործկոմի աշխատողների (սոցապբաժնի վարիչ, փախստականների հետ տարվող աշխատանքների գծով տեսուչ), տեղական խորհրդի պատգամավորների, սանիտարահամաճարակային կայանի գլխավոր բժշկին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների (տեղական Կարմիր խաչի, վետերանների խորհրդի, կանանց խորհրդի կազմակերպությունների), և այդ մասին տեղյակ պահել կենտրոնական հանձնաժողովին:

Տեղական հանձնաժողովների կազմը և թվաքանակը հաստատում են շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեները:

Հանձնարարել տեղական հանձնաժողովներին` յուրաքանչյուր բաշխումից հետո կենտրոնական հանձնաժողովին ամփոփ տեղեկատվություն ներկայացնել բաշխման վերաբերյալ:

5. Մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների բաշխման և վերահսկողության վերաբերյալ կենտրոնական հանձնաժողովի որոշումները ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից:

6. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` կենտրոնական հանձնաժողովի ներկայացմամբ 10-օրյա ժամկետում նրան տրամադրել մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների պահեստավորման համար անհրաժեշտ պահեստային տարածքներ և սառնարաններ:

7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` կենտրոնական հանձնաժողովի հայտերի հիման վրա նրան առաջնահերթ կարգով ապահովել մարդասիրական օգնության ստացման, պահեստավորման, բաշխման ընթացքում անհրաժեշտ փոխադրամիջոցներով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության պետական կազմակերպությունների հասցեներով մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքների բեռնման, բեռնաթափման և տեղափոխման աշխատանքների կազմակերպումը դնել կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի և համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների վրա:

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային մարմնի ֆունկցիաները դնել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի վրա և Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատողների թվաքանակն ավելացնել 3 միավորով` տարեկան 1228,5 հազ. ռուբլի աշխատանքի վարձատրության ֆոնդով:

/9-րդ կետն ուժը կորցրել է 06.03.96 թիվ 118 ՀՀ վարչապետի որոշում/

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության պահպանման ծախսերը 1993 թվականի համար ավելացնել 1683,0 հազ. ռուբլով, 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը:

12. ՈւԺը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 665 կարգադրությունը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թվականի

օգոստոսի 7-ի թիվ 414 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովն ապահովում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ամբողջ մարդասիրական օգնության ստացման և բաշխման հաշվառումը, որոշում է օգնության բաշխման ընդհանուր կարգը, վերահսկում է այդ աշխատանքները` համաձայնեցնելով օգնությունը տրամադրող սուբյեկտների հետ, կարգավորում է օգնության հոսքը և ստացման ուղիները, ինչպես նաև իրացման կարգը (անհատույց կամ հատուկ առանձնացված առևտրական ձեռնարկությունների միջոցով` հասույթն ուղղելով սոցիալական ծրագրերի իրականացմանը):

Կենտրոնական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Կենտրոնական հանձնաժողովն իր գործունեությամբ հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարության առջև:

2. Կենտրոնական հանձնաժողովը մարդասիրական օգնության բաշխումը կազմակերպելիս առաջնորդվում է այդ օգնությունը սոցիալապես անպաշտպան, հատկապես ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին ու անձանց հասցնելու սկզբունքով` հաշվի առնելով տարածքային քաղաքականության գերակայությունը: Այդ նպատակով հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության, փախստականների հարցերի պետական վարչության և պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցով ապահովում է Հայաստանի Հանրապետության շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների սոցիալապես անպաշտպան խավերի հաշվառումն ու նրանց համար մարդասիրական օգնության քարտերի նախապատրաստումը և բաշխվող օգնության հստակ հաշվառման կազմակերպումը:

3. Կառավարության հասցեով ուղարկվող բեռները կենտրոնական հանձնաժողովի կողմից վարձակալական հիմունքներով, պայմանագրային կարգով պահպանության են տրվում Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության, նյութական ռեսուրսների նախարարության, պարենի և մթերումների նախարարության, Հայկոոպի վարչության և այլ կազմակերպությունների պահեստներում ու պահեստահրապարակներում, որոնք և ապահովում են դրանց պահպանությունն ու առաքումը ստացող կազմակերպություններին:

ՀՀ կառավարության հասցեով ստացվող օգնության ընդունումը պահեստներում կատարվում է տվյալ կազմակերպության նյութական պատասխանատու անձանց կողմից` պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր մարմինների, պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ներկայացուցիչների, ինչպես նաև ներքին գործերի մարմինների աշխատանքների մասնակցությամբ:

Հայաստանի Հանրապետության տարածքում մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների տեղափոխման ժամանակ դրանց պահպանության ապահովումը դրվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության և համապատասխան տրանսպորտային կազմակերպությունների վրա:

4. Բարեգործական և այլ կազմակերպությունների հասցեներով օգնություն ստանալու համար ցանկացած կազմակերպություն (բարեգործական, հասարակական և այլն) մարդասիրական օգնություն ստանալուց առաջ մեկշաբաթյա ժամկետում կենտրոնական հանձնաժողովի նախագահին պետք է տեղեկացնի ստացվող ապրանքների տեսականու, քանակի (քաշի, ծավալի), անվանացանկի, տրանսպորտի տեսակի, առաքման ժամկետների, պետական սահմանի անցման և ստացման կետերի մասին:

Նշված հասցեներով ուղարկված օգնությունը ստացվում է միայն հանձնաժողովի կողմից հաստատված բլանկները լրացնելուց և այն մաքսային ծառայություններին ներկայացնելուց հետո:

Ստացվող օգնության բաշխումը բարեգործական, հասարակական և այլ կազմակերպությունների կողմից կատարվում է կենտրոնական հանձնաժողովի համաձայնությամբ և նրա անմիջական վերահսկողությամբ:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունները կենտրոնական հանձնաժողովի կողմից բլանկները ստանալուց հետո ապահովում են մարդասիրական օգնության գծով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բեռների առաջնահերթ սպասարկումը և մաքսային պարզեցված գործողությունների կիրառումը (օրենսդրության սահմաններում)` սահմանված կարգով նրանց ազատելով մաքսային վճարումներից և այլ գանձումներից:

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ծառայությունների կողմից հայտնաբերված մաքսային ծառայություններին հասցեագրված բլանկներում նախօրոք չնշված բեռները հանձնվում են մաքսային ծառայության ժամանակավոր պահպանությանը և 3-օրյա ժամկետում կենտրոնական հանձնաժողովի նախագահին տեղյակ է պահվում դրանց հետագա տնօրինման մասին:

6. Մարդասիրական օգնության բեռների բաշխման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կենտրոնական հանձնաժողովի, նրա աշխատանքային խմբի, նշված հանձնաժողովի կողմից լիազորված տարբեր բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական կարգով աշխատող հսկիչների խմբի, անհրաժեշտության դեպքում` նաև ներքին գործերի, ազգային անվտանգության մարմինների կողմից:

7. Մարդասիրական օգնություն տրամադրող անձինք և կազմակերպություններն իրավասու են վերահսկողություն իրականացնելու մարդասիրական օգնության ստացման և բաշխման ամբողջ ընթացքում:

8. Կենտրոնական հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հանձնաժողովի մշտական գործող աշխատանքային խմբի միջոցով:

9. Կենտրոնական հանձնաժողովի կողմից մարդասիրական օգնության ստացման և բաշխման ընթացքում պահանջվող ծախսերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

/ հավելվածն ուժը կորցրել է 26.04.96թ ՀՀ վարչապետի որոշմամբ/

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.08.1993
N 414
Որոշում