041.0267.060502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 մայիսի 2002 թվականի N 267
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 557 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 26-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 557 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշմամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անհատական կազմում`
ա) Ս. Ադամյանի, Գ. Կարապետյանի, Ա. Հովհաննիսյանի, Վ. Մխիթարյանի, Ի. Մկրտումյանի և Հ. Ավոյանի փոխարեն ընդգրկել հետևյալ անձանց`
 
     Հ. Մուսայելյան    - «Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության մասնաճյուղի 
                         գլխավոր տնօրեն
     Ա. Ալեքսանյան     - «Արմինկո» ՍՊԸ-ի տնօրեն
Կ. Հովհաննիսյան   - «Վեբ» ՍՊԸ-ի տնօրեն
Գ. Հովհաննիսյան  - «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի
գործադիր տնօրեն
     Մ. Մարկոսյան      - «Երևանի  կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ի տնօրեն
     Ա. Ղազախեցյան     - «Եվրասիա» հիմնադրամի տնօրեն
 
բ) «Ա. Գրիգորյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար)» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
 
     «Ա. Գրիգորյան     - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 
                         տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի 
                         քարտուղարության պետ (խորհրդի քարտուղար)»: